«Ազգային օրակարգ». Հրատապ է Լիբանանի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելը
«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո Լիբանանին օգնելու անհրաժեշտության մասին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածություների, մեծաթիվ մարդկային զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել Լիբանանի մայրաքաղաքում։ Իր չափերով, այն լայնամասշտաբ բնական աղետի ազդեցություն է թողել ողջ քաղաքի, և մասնավորապես նաև նրա հայաբնակ թաղամասերի վրա։ «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը իր խորին ցավակցությունն է հայտնում բարեկամական Լիբանանի ժողովրդին, համբերություն ու տոկունություն ցանկանում այս աննախադեպ դժբախտության պահին։
Ի հավելումն, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Լիբանանի համար այս դժվարին պահին, առանց հապաղման անմիջական աջակցություն ցույց տալ բարեկամական պետությանը, ելնելով առկա իրական կարիքներից։ Մասնավորապես, հրատապ կարգով անհրաժեշտ ենք համարում Բեյրութ գործուղել ԱԻՆ փրկարար ուժեր՝ աջակցելու փլատակների տակ մնացած բնակիչների դուրսբերմանը, ինչպես նաև բժիշկներ և վիրաբույժներ՝ անմիջական օգնություն ցույց տալու բազմաթիվ վիրավորներին։
Հաշվի առմելով ստվարաթիվ հայ համայնքի առկայությունը Բեյրութում, անհրաժեշտ ենք համարում նաև վերագործարկել օդային հաղորդակցությունը մեր երկրների միջև, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան Հայաստան տեղափոխել ապաստանի և բուժման կարիք ունեցողներին։ Նաև, անհրաժեշտ է դյուրացնել կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերը Լիբանանում բնակվող մեր այն հայրենակիցների համար, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել Հայաստան բնակության, ինչպես նաև կազմակերպել նրանց համար առաջին օժանդակության փաթեթ՝ տեղափոխվելուց հետո։
Համոզված ենք, որ այսօր իրական նեցուկ կանգնելով Լիբանանին և այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին, մենք ոչ միայն կատարում ենք մեր բարոյական պարտքը, այլև նպաստում ենք ողջ տարածաշրջանի և մեր սեփական երկրի անվտանգությանը։ Երկարաժամկետ հեռանկարում, նաև նպատակահարմար ենք գտնում Հայաստանի պետական համակարգում ստեղծելու համապատասխան կարողություններ, որոնք ըստ անհրաժեշտության ընդունակ են օպերատիվ մոբիլիզացնել ողջ հայության ներուժը, և համարժեք արձագանքել արտերկրում մեր հայրենակիցներին սպառնացող տարատեսակ վտագներին։ Մեր կողմից, պատրաստ ենք համակողմանիորեն աջակցել պետական մարմիններին՝ անհրաժեշտ ծավալով իրականացնելու վերը նշված գործողությունները», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.