Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. ՉԻ ԿԱՐՈՂ ՆՈՐԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ 2018 Թ. ԱՊՐԻԼԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երրորդ նախագահի գրասենյակը տարածել է տեսանյութ, որտեղ Սերժ Սարգսյանը պատասխանում է մի շարք հարցերի:
Ինչո՞ւ որոշեցիք այժմ և այս ձևաչափով զրույց սկսել:
Ես խոստացել եմ, որ հենց ավարտվի արտակարգ դրությունը, ես կհրավիրեմ մամուլի ասուլիս և շիտակ ու անկեղծ կպատասխանեմ ապրիլյան քառօրյային վերաբերող բոլոր հարցերին: Այնուհետև տեղում կորոշենք՝ որը կլինի հաջորդ ասուլիսի թեման՝ ԼՂՀ բանակցային գործընթաց, 2018թ. ապրիլի իրադարձություններ, կամ որևէ այլ թեմա, որը կհետաքրքրի մեր քաղաքացիներին, մեր ժողովրդին:
Ինչո՞ւ չեք հրավիրում ձեր խոստացած մամուլի ասուլիսը:
Ես ափսոսում եմ, որ մեր՝ համավարակի դեմ ձախողած պայքարը ու որպես հետևանք արտակարգ դրության անընդհատ երկարաձգումը հնարավորություն չեն տալիս կատարել խոստումս: Բայց անցյալի հետ հարցերը պետք է ավարտել:
Արդոք դուք պայքարո՞ւմ եք անցյալը ետ բերելու համար:
Միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, բայց նույնքան էլ միանշանակ է, որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի: Չի կարող Հայաստանի Հանրապետության պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թ. ապրիլից:
Ուժի մեջ է արդյո՞ք ձեր խոստացած մամուլի ասուլիսը:
Ես որոշեցի ինչ-որ չափով կատարել իմ խոստումը և պատասխանել վերջին երկու տարիներին ավելի հաճախ հնչող հարցերին այս ձևաչափով: Առաջին իսկ հնարավորության դեպքում, որովհետև ես էլ եմ դրան անհամբեր սպասում, մենք կկազմակերպենք այդ ասուլիսը:
Իսկ ի՞նչ անել հիմա:
Մենք շատ բան ունենք անելու: Առանց հուսահատվելու, անհրաժեշտ է համախմբել մեր պետության բոլոր ռեսուրսները, բոլոր կարող ուժերին ու անհատներին և շարժվել առաջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.