Արսեն Բաբայան. Գրեթե բոլոր պետական մարմինները սկսել են իրականացնել ՍԴ-ի լիազորություններ
Իշխանության յուրացման, սահմանադրական կարգի տապալման և այդ ընթացքում պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորություններն անցնելու հանցավոր գործողությունները սկսվել են այն պահից, երբ քաղաքական իշխանությունն իր գործադիր և օրենսդիր ճյուղերով որոշեց, որ պետք է երրորդ ճյուղի նկատմամբ իրականացնի ոտնձգություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը։
«Նախ՝ քրեական գործեր հարուցվեցին Սահմանադրական դատարանի նախագահի նկատմամբ, հետո նրա մերձավոր շրջանակի նկատմամբ, խուզարկություններ իրականացվեցին և այլն։ Ըստ էության, իրավապահ բոլոր մարմիններն ակտիվ լծված էին այս գործին, որպեսզի կարողանան ուզուրպացնել ՍԴ-ն և ՍԴ-ում ունենալ մեծամասնություն, որպեսզի հետագայում կարողանան իրենց քաղաքական կամ ոչ քաղաքական գործողություններն իրականացնել», - ասաց Արսեն Բաբայանը։
Նա նշեց, որ ՀՀ-ում գրեթե բոլոր պետական մարմինները սկսել են իրականացնել ՍԴ-ի լիազորություններ։
«Մասնավորապես, ՀՔԾ-ն կարծում է, որ ինքը կարող է ՍԴ-ի փոխարեն տալ մեկնաբանություն կամ որոշել, թե որ գործողություններն են ճիշտ»։
Բաբայանի խոսքով՝ մեր պետությունում այս իշխանության կողմից իրավական համակարգի և իրավունքի ջախջախումը պարբերական բնույթ է կրում և ՀՔԾ-ն մասնակից է այդ ամենին։
Ասուլիսին ներկա ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանի խոսքով՝ մեկ տարի շարունակ իշխանությունները լծված են եղել ՍԴ-ն բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներին։
«Այսօր արդեն իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում կա ճգնաժամ, և հենց մեր՝ երեք քաղաքական ուժերի ներկայացրած բողոքն ու քրեական գործ հարուցելու վերաբերյալ մերժումը տեղավորվում է իշխանությունների գործողություններում», - ասաց Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք՝ «Հայրենիք», ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունները դիմում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հանցակցության վերաբերյալ։
ՀՔԾ-ն, սակայն, մերժել է դիմումի հիման վրա քրգործի հարուցումը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».