ՀՀ կառավարությունը պատրաստ է վերականգնել Բեյրութում ավերված շինություններից մի քանիսը
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ստանձնել Բեյրութում ավերված մի քանի շինությունների վերականգնումը։ «Բեյրութ աղետ. ինչպե՞ս աջակցել հայ համայնքին» թեմայով առցանց քննարկման ժամանակ նման հայտարարություն արեց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Սինանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հրաչյա Հակոբյանի հետ վաղը կմեկնի Բեյրութ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով: Օգոստոսի 8-ին Լիբանան կուղարկվի նաև առաջին հումանիտար ինքնաթիռը՝ 12 տոննա բեռով։
Սփյուռքի հանձնակատարը նշեց, Հայաստանն օգնություն կուղարկի Լիբանանի կառավարության ներկայացրած ցուցակի հիման վրա: Ինչ վերաբերում է այցին, ապա այն նպատակ ունի հասկանալու տեղի ունեցածի մասշտաբները, տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու, թե ինչով Հայաստանը կարող է օգնել Լիբանանին երկարաժամկետ հեռանկարում։
«Հայաստանի կառավարությունը պատրաստ է ստանձնել ավերված որոշ շինությունների վերականգնումը, պարզապես պետք է տեղում տեսնենք այդ ամենը և իրատեսորեն որոշենք, թե ինչը կարող ենք մեզ վրա վերցնել։ Այստեղ մի նուրբ հարց կա: Բնական է, որ մենք որպես պետություն, չենք ուզում տպավորություն ստեղծել, թե Լիբանան ենք գնում՝ հայերին օգնելու: Դա սխալ ուղերձ է Լիբանանի համար: Հետևաբար գնում ենք, որպեսզի օգնություն հասցնենք Լիբանանի ժողովրդին, որի մեջ մտնում է նաև հայ համայնքը»,- նշեց Սփյուռքի հանձնակատարը։
Սինանյանը պատրաստվում է նաև քննարկել լիբանանահայերի հայրենադարձության հարցը։ Նրա խոսքով՝ նրանցից շատերը պատմական հայրենիք վերադառնալու ցանկություն են հայտնում։ Վերջին երեք շաբաթվա ընթացքում Լիբանանից Հայաստան է ժամանել չորս ուղևորատար ինքնաթիռ՝ 300 հայ ներգաղթյալներով։
Գրեթե բոլորը մեկ ուղղությամբ են տոմս գնել, շատերն այստեղ արդեն անշարժ գույք են ձեռք բերել և պատրաստ են մնալ Հայաստանում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանն էլ նշեց, որ 2019 թվականի դեկտեմբերից սկսած՝ արդեն երկու անգամ ֆինանսական օգնություն է ցուցաբերվել Լիբանանի հայկական ուսումնական հաստատություններին (դեկտեմբերին՝ 150 հազար ԱՄՆ դոլար և մայիսին՝ 55 հազար ԱՄՆ դոլար):
Երեկվանից նաև դրամահավաք է սկսվել. հանգանակված միջոցները կուղղվեն կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում լիբանանահայերին օգնելուն: Մեկ օրվա ընթացքում կայքում արդեն մոտ 40 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.