Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. ԻՆՉՈ՞Ւ «ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ» ԱՆՏԵՍԵՑԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» հարցազրույցների շարքի հինգերորդ մաս.
Ապրիլյան պատերազմն ինչպե՞ս ազդեց ԼՂ հիմնախնդրի շուրջ խաղաղ բանակցությունների վրա։
Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այնպես անել, որ այս պատերազմը որևէ օգուտ չբերեց Ադրբեջանին։ Հիշում եք՝ Ալիևն ասաց, որ փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Իհարկե, այս հայտարարությունը վկայում է, շատ ուղիղ ձևով վկայում է մեր դիվանագիտական հաջողությունների մասին։
Ապրիլյան պատերազմից հետո եղե՞լ է որևէ այլ բարելավում բանակցային գործընթացում։
Մեր դիվանագիտական հաջողություններից էին նաև, անշուշտ, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները։ Ռազմական գործողություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն տարածեց, որ ուժի մեջ է մնում 1994 թվականի հրադադարի եռակողմ համաձայնագիրը։
Հնարավո՞ր էր դիվանագիտական ճակատում ձեռքբերումներն օգտագործել հօգուտ հայկական կողմի։
Մինսկի խմբի համանախագահ երկրները բարձր մակարդակով հայտարարություններ արեցին՝ համաձայն որոնց, անհրաժեշտ էր ստեղծել միջադեպերի քննության միջազգային մեխանիզմներ։ Սա չափազանց կարևոր ձեռքբերում է։ Այժմ հարց է, թե մենք ինչպես կարող էինք օգտագործել Ապրիլյան պատերազմի արդյունքները և թե ինչու 2018 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո «հեղափոխական իշխանություններն» անտեսեցին և չկարողացան օգտագործել ապրիլյան քառօրյայի ձեռքբերումները։
Սա այս թեմայի վերաբերյալ 5 պատասխաններից մեկն է։ Սերժ Սարգսյանը ոչինչ չունի թացնելու, նշված է տեսանյութում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 18:39
Лица, занимающиеся цветочным бизнесом, провели акцию протеста. Они перекрыли цветами трассу Эчмиадзин-Ереван. Протестующие возмущены тем, что не могут экспортировать свои цветы в Россию.
-
2025-07-14 18:37
Вооруженные отряды напали на ряд поселений друзов в сирийской провинции Сувейда. Уже второй день идут ожесточенные бои.
-
2025-07-14 18:31
Один из израильских истребителей, приблизившийся к Тегерану во время 12-дневной войны с Ираном в прошлом месяце, столкнулся с технической неисправностью топливного бака – проблема, которая почти вынудила самолёт совершить экстренную посадку, пишет телеграм-канал @sepah_pasdaran_ru, со ссылкой на The Times of Israel.
-
2025-07-14 18:28
Во время крупного митинга в городе Глендейл, США, предприниматель Майк Сарьян заявил, что он не боится выражать свое мнение.