Последние новости

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՇՈՐ ԱԽՈՐԺԱԿԸ ԵՎ ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ ՁԱԽՈՂՎԱԾ ՊԼԱՆՆԵՐԸ

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարելով հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ի և միջադեպերի կարգավորման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը, լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ռազմական ավիացիայի կիրառմամբ։

Ռազմական գործողությունների ինտենսիվությունն ու մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի ու մարտական տեխնիկայի քանակը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնատար անձանց հայտարարությունները միանշանակ վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան ոչ թե լարվածության ինքնաբուխ սրում էր, այլ մանրակրկիտ ծրագրված ու նախապատրաստված ռազմական գործողություն։

1994թ-ից ի վեր, Ադրբեջանը հետևողականորեն և բացահայտ կերպով պատրաստվում էր նոր ագրեսիայի, ինչի մասին են վկայում հետևյալ փաստերը.

Ադրբեջանի ռազմականացումը և ռազմական ծախսերի աճը

Այլատյացության և հայատյացության քարոզչություն

Ադրբեջանի հրաժարումը հրադադարի ռեժիմի ամրապնդման միջոցներից

Ադրբեջանի կողմից լարվածության հետևողական սրումը

Դիվանագիտության խաղաղարար նախաձեռնությունների մերժումը

Բանակցային գործընթացը վիժեցման Ադրբեջանի քաղաքականությունը

Ագրեսիայի առաջին օրը պաշտոնական Բաքուն նույնիսկ չէր թաքցնում, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել պատերազմը։ Մասնավորապես, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը 2016թ ապրիլի 2-ին «Говорит Москва» ռադիոկայանին և «Дождь» հեռուստաալիքին տրված հարցազրույցներում հայտարարել է, որ Ադրբեջանը չունի այլ միջոց, քան հակամարտության ռազմական եղանակով կարգավորումը։

Մի քանի ամիս անց՝ 2016թ. նոյեմբերի 12-ին, Ադրբեջանի նախագահը բացահայտ կերպով հայտարարեց որ 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքվի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոչնչացումն էր։ Նա, մասնավորապես հայտարարել է. «Մենք երբեք թույլ չենք տա մեր տարածքներում երկրորդ հայկական պետության ստեղծումը։ Ապրիլյան մարտերը ևս մեկ անգամ ապացուցեցին դա…» Դրանից առաջ նա նաև ասել էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրեն ստիպում են հրապարակայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի կողմից իրագործվել են բազմաթիվ ռազմական հանցագործություններ ու միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտումներ:

Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման դիտավորյալ բնույթի մասին է փաստում նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի հայտարարությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում «չկա խաղաղ բնակչություն», «կան միայն դաշտ և զինվորականներ», և Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրապարակային սպառնալիքները ձեռքի տակ եղած բոլոր «ծանր մարտական միջոցների» օգտագործմամբ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտին «ջախջախիչ հարվածներ» հասցնելու մասին։

Կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով՝ Ադրբեջանը հարկադրված էր 2016թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։

2016թ մայիսի 16-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։

Բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նրանք հաստատում են, որ հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել, և շեշտում հրադադարի մասին 1994 և 1995 թթ համաձայնագրերի պահպանման կարևորությունը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննությունների անցկացման մեխանիզմի ձևավորումը, ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի առկա գրասենյակը, ինչպես նաև շարունակել անհայտ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո։

2016 թ հուլիսի 20-ին ռուսական կողմը նախաձեռնել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ևս մեկ հանդիպում Սանկտ-Պետերբուրգում, որի ընթացքում կողմերը վերահաստատել են 2016թ մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Արտակ Զաքարյան, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КНИГА-АЛЬБОМ О ДУХОВНОМ НАСЛЕДИИ АРЦАХА
    2025-05-30 11:04

    Новым событием в плодотворном сотрудничестве офиса Арцахской епархии ААЦ и организации ДИАЛОГ стало учреждение книжной серии Арцахской епархии, первый выпуск которой представлен трёхъязычной книгой-альбомом «Арцах: находящееся под угрозой наследие». Составители книги-альбома «Арцах: находящееся под угрозой наследие» – доктор исторических наук Ваграм Балаян, кандидат исторических наук Меланья Балаян и Лерник Оганисян. Издание включает информационные и фотоматериалы о памятниках армянского материального культурного наследия, уже уничтоженных или находящихся под угрозой уничтожения в различных населенных пунктах в результате полной оккупации Республики Арцах Азербайджаном в 2020–2023 гг.

  • Геворг ГЕВОРГЯН: «НАША БОРЬБА ДОЛЖНА БЫТЬ ВО ИМЯ АРМЯНИНА, АРМЯНСКОЙ ЦЕРКВИ И АРМЕНИИ»
    2025-05-28 15:49

    «На внутриполитическом поле Республики Армения мы являемся свидетелями опасного и болезненного явления - бесконечного взаимного навешивания ярлыков и разделения, - пишет на своей странице в Фейсбук военно-политический деятель, учредитель общественной организации «Армянский национальный фронт» Геворг Геворгян. -  В то время как наши настоящие враги последовательно нацеливаются на последние столпы нашего государства, на протяжении многих лет разрушая нашу систему образования, ослабляя нашу армию, а сегодня делая мишенью один из краеугольных камней нашей духовной идентичности - Армянскую Апостольскую Церковь.

  • АКОП БАДАЛЯН: ВЕНГРИЯ КАК «СВЯЗУЮЩЕЕ ЗВЕНО» МЕЖДУ АЗЕРБАЙДЖАНОМ И АРМЕНИЕЙ – КАКОВА ЦЕНА МЕМОРАНДУМА?
    2025-05-28 10:30

    Почти нет сомнений, что армяно-венгерский меморандум, подписанный в Ереване, имеет отношение к недавно учрежденной Азербайджаном, Грузией, Румынией и Венгрией совместной компании Green Energy Corridor Power Company, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, заметив: предполагает ли меморандум определённые политические условия, в рамках которых Венгрия выступает как «связующее звено» между Азербайджаном и Арменией?

  • СТИХИ И ПУБЛИЦИСТИКА ВИКТОРА КОНОПЛЕВА
    2025-05-28 10:14

    11 июня в 13:00 в конференц-зале "Ани" ереванской гостиницы "Ани Плаза" организация ДИАЛОГ проведет презентацию книги писателя, журналиста и общественного деятеля Виктора КОНОПЛЕВА "Небо Армении" с участием автора, представителей разных сообществ арцахцев, научно-образовательных учреждений и широкой общественности Армении.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ