Последние новости

Հռոմի պապը 250 հազար եվրո է նվիրաբերել Բեյրութին աջակցելու համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 250,000 եվրո է նվիրաբերել Լիբանանի եկեղեցուն՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած մարդկանց աջակցելու համար, փոխանցում է news.ru-ն։

Նշվում է, որ նվիրատվությունը ի ցույց է դնում Վեհափառ հայրապետի ուշադրության ու հոգատարությունը տուժած բնակչության նկատմամբ։

Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի երեկոյան: Նավահանգստում պայթել է 2700 տոննա ամոնիումի նիտրատ: Այն առգրավվել է 2014-ին Ռոսուսից և պահվել նավահանգստում տեղկայված պահեստում։

Պայթյունը 10 կիլոմետր շառավղով ոչնչացրել և վնասել է շենքերը, նավահանգիստն ամբողջությամբ ավերվել է: Պայթյունն առաջացրել է նաև սեյսմիկ ալիքներ, որոնք համարժեք են 3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժի, տեղեկացնում է Panorama.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ