Последние новости

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Facebook–ում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների։

«Ծառայության են հրավիրվում հետևյալ մասնագիտությունների գծով` հրետանավոր, սակրավոր, հրաձիգ, նռնակաձիգ, գնդացրորդ, դիպուկահար, վարորդ, էքսկավատորավար, բուլդոզերավար, գրեյդերավար, շարժիչագործ, ավտոէլեկտրիկ, գազաէլեկտրաեռակցող»,– նշված է հայտարարության մեջ։

Ծառայության ընթացքում պայմանագրայինները կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովան մասին օրենքով նախատեսված բոլոր իրավունքներից ու արտոնություններից։

Ծառայության ժամկետը սահմանվում է ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջների։ ՊՆ–ն նշում է նաև, որ շաբաթ և կիրակի օրերին պայմանագրային զինծառայողներին ընտանեկան ու կենցաղային հարցերով զբաղվելու հնարավորություն կտրվի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ