Համաշխարհային գերտերությունները պայմանավորվել են օգնել Լիբանանին
Համաշխարհային գերտերությունները հովանավորների արտահերթ համաժողովի ժամանակ պայմանավորվել են տրամադրել «հիմնական ռեսուրսները», որպեսզի օգնեն Բեյրութին վերականգնվել ուժգին պայթյունից հետո, որի հետևանքով ավիրվել է քաղաքի մի մասը։
«Օգնությունը պետք է լինի ճիշտ ժամանակին, բավարար և համապատասխանի լիբանանյան ժողովրդի կարիքներին ու մատակարարվի ուղղակիորեն լիբանանցիներին առավելագույն արդյունավետությամբ և թափանցիկությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Լիբանանի գործընկերները պատրաստ են նպաստել երկրի տնտեսության երկարաժամկետ վերականգնմանը, եթե առաջնորդները լիովին հակված են փոփոխություններին, որոնք ակնկալում են լիբանանցիները։
Հինգշաբթի Բեյրութ այցելած Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնը կազմակերպել է համաժողովը տեսակապով և կոչ արել մասնակից երկրներին մոռանալ իրենց տարաձայնությունները և աջակցել Լիբանանի ժողովրդին։ Նա հավելել է, որ միջազգային արձագանքը պետք է համակարգվի ՄԱԿ-ի կողմից։
Օգնության առաջարկը ներառում է պայթյունի անկողմնակալ, հավաստի և անկախ հետաքննություն։
ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են շարունակել օգնել լիբանանցիներին։ «Նախագահը հաստատել է Լիբանանում խաղաղ ցուցարարների կոչերը երկրում թափանցիկություն, բարեփոխումներ և պատասխանավության հաստատելու մասին»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Պայթյունի հետևանքով ավիրվել են ամբողջական թաղամասեր, 250 000 մարդ մնացել է առանց տանիքի, ավիրվել են ձեռնարկություններ և ոչնչացվել ցորենի պաշարներ։ Զոհվել է 158 մարդ։
Բեյրութի վերականգնումն, ամենայն հավանականությամբ, կարժենա միլիարդավոր դոլարներ։ Տնտեսագետները կանխատեսում են, որ պայթյունը կարող է ոչնչացնել երկրի ՀՆԱ-ի 25 տոկոսը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.