Последние новости

Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է Մինսկում ցույցերի հետևանքով զոհի մասին լուրերը

Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ անցած գիշեր Մինսկում չարտոնված փողոցային գործողությունների ընթացքում մարդ մահացել է հայտնում է Sputnik-Բելառուս-ը:

«Զոհեր չկան»,- Sputnik-ին հայտնել է Բելառուսի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օլգա Չեմոդանովան:

Ըստ նրա` ներկայումս տեղեկություններ են նախապատրաստվում այն մասին, թե քանի մարդ է ձերբակալվել Մինսկում և Բելառուսի մարզային քաղաքներում փողոցային գործողությունների ընթացքում:

«Այս տեղեկատվությունը շուտով կհրապարակվի»,- ասաց Չեմոդանովան, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ