Последние новости

ԿԱՐՏՈՖԻԼԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Այս շաբաթ մեզ կրկին վիճակված է դեժավյուի զգացողություն վերապրել. մարտ ամսից ի վեր՝ արդեն հինգերորդ անգամ։ Խորհրդարանը կրկին կկազմակերպի «հատուկ նիստ» կոչեցյալ ընկերական ցերեկույթ, որպեսզի ի գիտություն ընդունի արտակարգ դրության ռեժիմը հերթական անգամ երկարաձգելու կառավարության որոշումը։

Մի այդպիսի իմքայլական հավաքույթ, որի ընթացքում օրենսդիր իշխանությամբ թյուրիմացաբար օժտված կառավարող խմբակցության տղաներն ու աղջիկները ճշտակատար կերպով, ինչպես դպրոցական ցերեկույթի ժամանակ, կտան իրենց հանձնարարված «ճշգրտող» հարցերը՝ արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման անհրաժեշտության և այն մասին, որ առայժմ նպատակահարմար չէ դա փոխարինել արտակարգ իրավիճակի ռեժիմով: Կլսեն նույնպիսի սերտած պատասխաններ, գլուխները կտմբտմբացնեն

Իսկ խորհրդարանական ընդդիմությո՞ւնը։ Բարգավաճները գոնե ինչ-որ գործունեություն ծավալեցին. նախ, երբ արտակարգ դրության ընթացքում իշխանությունը որոշեց վերջ տալ Սահմանադրական դատարանի անկախությանը, նրանք դիմեցին ՍԴ՝ նման որոշումների իրավազորության առնչությամբ, այնուհետ հավաքների ազատության այդչափ երկարաժամկետ սահմանափակման անընդունելիության հետ կապված՝ ներկայացրեցին ՀՅԴ-ի և «Հայրենիքի» հետ համատեղ մշակած այլընտրանքային նախագիծ արտակարգ դրության երկարացման մասին ԱԺ-ի որոշմանը, ապա նույն եռյակով դիմեցին Գլխավոր դատախազություն՝ երեք հոդվածներով հանցագործության մասին հաղորդումով. իշխանության յուրացում, սահմանադրական կարգի տապալում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում

Իսկ ինչո՞վ է զբաղված «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որն ապրիլից ի վեր միապաղաղ կրկնում է, որ մեր Սահմանադրությունը թույլ չի տալիս մեկ անգամից ավելի երկարաձգել արտակարգ դրությունը։ Որ անընդունելի է արգելել մարդկանց արտահայտել սեփական դժգոհությունը, վախեցնելով ոստիկանություն բերման ենթարկումով։ Որ ՍԴ-ի հարցն արտակարգ դրության ժամանակ լուծելը, այն էլ այդքան կասկածելի կերպով, հակասում է Հիմնական օրենքին։ Այսօր ԼՀ առաջնորդը ցասումնալից ստատուսներ է գրում Ֆեյսբուքում, որ… «արտակարգ դրությունը երկարաձգումը խայտառակ որոշում է», նշելով, որ դա «ոչնչով արդարացված ու հիմնավորված չէ» և վկայում է «որևէ այլընտրանք իրագործելու կառավարության անընդունակության» մասին: Նա իր զինակիցների հետ շրջում է քաղաքներով ու գյուղերով ՝ ստեղծելով բուռն գործունեության երևութականություն, դիմելով կառավարությանը տեղային, մանր խնդրանքներով, թե իբր՝ կառավարությունից դրական որոշում ենք ակնկալում կարտոֆիլի և լոբու դաշտերի կարկտահարությունից տուժած համայնքներին օգնելու առնչությամբ։ Իհարկե, դա կարևո՛ր է։ Բայց ի՞նչ գրողի տարած կարտոֆիլ, պարոն Մարուքյան, ի՞նչ լոբի՝ հանրապետությանը նետված գլոբալ կարևոր ու ներքին մարտահրավերների խորապատկերին։ Եվ այս կուսակցությունը սպառնում էր ներկայիս իշխանությանը զբաղեցնել նրա տե՞ղը։ Թեպետ, սրանց դեպքում դա իսկապես սպառնալիք է, մրից ելնելով մրջուրն ընկնելու վտանգ։

Ասենք, կարտոֆիլի եվ լոբու արանքում «լուսավորները» որոշեցին ինքնագովազդել նաև Ամուլսարի հետ կապված բողոքի ալիքի վրա, որից հետո նրանց առաջնորդի ֆեյսբուքյան պատին հայտնվեց մեկ այլ զայրալից գրառում, թե «քաղաքացու՝ բողոք արտահայտելու բոլոր խողովակները խցանված և անարդյունավետ են»: Նրա խոսքերով, երկու տարիների ընթացքում քաղաքացու բողոքի ձայնը տեղ հասցնելու նոր կառուցակարգեր չեն ստեղծվել, իսկ առկա կառուցակարգերը կա՛մ արտակարգ դրության պատճառով հակաիրավական են որակվում, կա՛մ իշխանության կողմից ընկալվում են որպես «նախկինների ջրաղացին ջուր լցնել», կա՛մ էլ պարզապես անտեսվում են։ Ճիշտ նույն կերպ էլ իշխող ուժի կողմից տապալվել են քաղաքացիների դժգոհությունն իշխանությանը հասցնելու խորհրդարանական բոլոր մեխանիզմները, վրդովվում է Մարուքյանը սոցցանցում ՝ կոչ անելով իշխանություններին չանտեսել քաղաքացիների բողոքի ձայնը։

Համաձայնեք, հասարակությունը իր լծակներն ունեցող խորհրդարանական ընդդիմությունից այսօր ակնկալում է բնավ ոչ դա, բնավ ոչ սրընթաց երթեր քաղաքներով ու գյուղերով և զայրալից գրառումներ սոցցանցերում։ Եթե, իհարկե, նա՝ այդ ընդդիմությունը, իրական է։ ԼՀ-ն կարող էր ԲՀ-ի հետ մեկտեղ վայր դնել մանդատները, դե, կամ էլ գոնե դիմել ՍԴ։ Սակայն ԼՀ-ն նախընտրեց ոչ միայն չանել դա, այլև փայտ խրել այնուամենայնիվ ՍԴ դիմել մտադրված բարգավաճների անիվների արանքը, փորձելով համոզել, թե ԲՀ խմբակցության 26 ձայները դրա համար բավարար չեն։ Կարող էր անել... Բայց լուրջ դերի, իշխանությանը խորհրդարանական ընդդիմության հետ իրապես հաշվի նստել ստիպող գործողությունների փոխարեն գերադասեց մանրապճեղ «կարտոֆիլային ընդդիմության» դերը։ Տպավորություն է ստեղծվում, որ նա առանձնապես չի հակաճառում արտակարգ դրության ռեժիմի արհեստական երկարաձգումով իր համար կայունություն ապահովելու իշխանության ցանկությանը, և պարզապես սպասում է։ Առանց լարվելու, ոչինչ չձեռնարկելով, սպասում է, թե երբ է ժողովրդի դժգոհությունը հասնելու իր բարձրակետին, որպեսզի բռնի բողոքի ալիքը։ Միայն թե ժողովրդի մասին հոգատարությունն այստեղ կապ չունի…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ВЛАСТЬ НЕ МОЖЕТ ОБЕСПЕЧИТЬ БЕЗОПАСНОСТЬ И МИР АРМЕНИИ И АРЦАХУ
      2022-09-12 16:11
      1095

      Когда говорим об угрозах, стоящих перед Арменией и Арцахом, для многих первой из этих угроз является сама власть РА, потому что вне зависимости от процессов, происходящих в регионе и на внутриармянском уровне, очевидно, что основная угроза исходит от властей Армении, заявил один из докладчиков организованного оппозиционными фракциями «Армения» и «Честь имею» общественного обсуждения «Реальная повестка Армении» депутат Тигран Абрамян. По его словам, начатые властями процессы, начиная с развала государственной системы страны и уничтожения ее ключевых институтов и заканчивая проводимой в настоящий момент государственной политикой, являются ярчайшим примером сказанного.

    • Рубен АКОПЯН: ТАБУ НА КРИТИКУ ОППОЗИЦИИ – ЧИСТЕЙШЕЙ ВОДЫ НИКОЛИЗМ
      2022-09-06 09:26
      1353

      «С точки зрения закона правящая сила сегодня вполне может лишить оппозицию депутатских мандатов. Возникает логический вывод: если гэдэшники  этого не делают, значит, им выгодно, чтобы она осталась в парламенте? - заявил, выступая в клубе «Айели» («Зеркало»), руководитель Центра политического анализа «Акунк», бывший депутат НС Рубен Акопян. Обрушившись на оппозицию с критикой, он одновременно отметил, что его оценки обусловлены болью, которую он испытывает в связи с происходящим в стране.

    • ЗАВТРА МЫ СПРОСИМ СЕБЯ, КАК ПОТЕРЯЛИ АРМЕНИЮ
      2022-08-29 16:11
      1775

      Мы сегодня еще задаемся вопросом, почему так произошло с Арцахом, однако на фоне сегодняшних реалий и бытующих нравов однажды мы зададимся вопросом, почему потеряли Армению, заявил на пресс-конференции директор Центра по изучению вопросов Западной Армении политолог Айказун АЛВРЦЯН. По его словам, все, что произошло с нами, случилось не сейчас, сейчас мы видим результат. Все это описал Мовсес Хоренаци в «Плаче об Армении» еще 1600 лет назад, с тех пор ничего не изменилось.

    • 2 ТЫСЯЧИ С БАРСКОГО ПЛЕЧА
      2022-08-25 09:34
      1812

      На фоне непрекращающегося колоссального роста цен на товары и услуги власти, судя по всему, все же боятся социального бунта. Сытая власть за четыре года на деле редко демонстрировала, что понимает перебивающихся с хлеба на воду граждан. На словах – всегда пожалуйста, а вот на деле всегда свою рубашка оказывалась власть предержащим ближе. И, пожалуй, именно обещающая быть горячей осень побудила действующее правительство изменить свои планы и заявить о повышении с 1 сентября пенсий и пособий, дабы недовольные граждане не пополнили ряды митингующих. Впрочем, такое смехотворное повышение, больше смахивающее на издевательство над собственными гражданами, может только подстегнуть их выйти на улицы.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ