Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնել Է երկրի առողջապահության նախարար Համադ Հասանը:
«Վարչապետ Հասան Դիաբը շուտով կհայտարարի մեր կառավարության հեռանալու մասին», - գործադիր մարմնի նիստից հետո ասել է նա լրագրողներին։
Այսպիսով, լիբանանյան իշխանությունները կատարում են բողոքի ցույցեր անող քաղաքացիների պահանջներից մեկը:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` Լիբանանում ցույցեր են կազմակերպվում, որոնք հանգստյան օրերին վերածվել են անկարգությունների։ Ցուցարարները քարեր ու ճայթռուկներ են նետել ոստիկանների վրա, վերջիններս արցունքաբեր գազ են կիրառել։ Հազարավոր մարդիկ պահանջում են, որ կառավարությունը հրաժարական տա և երկրում արմատական ինստիտուցիոնալ բարեփոխումներ անցկացվեն։
Անկարգությունների հետևանքով մահացել է անվտանգության ուժերի աշխատակիցներից մեկը, տուժել է ավելի քան 700 մարդ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.