Ինչպիսին կլինեն այս տարի խաղողի մեծածախ և մանրածախ գները Հայաստանում
Բերքի հսկայական քանակի բաշխման և գինու ու կոնյակի արտադրության ոլորտում ցուցանիշների նվազման հետ կապված սպասվող խնդիրը կհանգեցնի կոնյակի խաղողի գնման գների 20 դրամով, իսկ գինու բերքի՝ 20-40 դրամով նվազմանը՝ 1 կիլոգրամի համար,: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
«Եթե անցյալ տարի գնման միջին գինը տատանվում էր մեկ կիլոգրամի դիմաց 150 դրամի մակարդակում, ապա այս տարի այն կկազմի մոտավորապես 130-140 դրամ: Կոնյակի արտադրության համար առաջարկվել է 2 տարի ժամկետով անտոկոս վարկի տրամադրման հաջող ծրագիր` 6-ամսյա արտոնյալ ժամկետով, ինչը մասամբ կլուծի խնդիրը: Խնդիրը կթեթևացնի նաև սուբսիդավորման նախատեսված ծրագիրը, որը որոշ չափով կարող է լուծել «Արենի» տեսակի գինիների հարցը»,- նշեց նա։
Նրա խոսքերով՝ 1 կգ խաղողի մանրածախ գինը կկազմի մոտավորապես 220-250 դրամ:
«Գնային այդքան մեծ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ արտադրողի և սպառողի միջև կա առնվազն երկու միջնորդ` մեծածախ և մանրածախ: Իրավիճակը կփոխվի այն ժամանակ, երբ արտադրողը լիարժեք սուբյեկտ դառնա վաճառքի շուկայում»,- եզրափակեց Հարությունյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».