Տնտեսագետ. Չինաստանի հետ «սառը պատերազմը» շատ վտանգավոր կլինի
ԱՄՆ քաղաքական գործիչները ռիսկի են դիմում «սարսափելի սխալ» թույլ տալ՝ սրելով լարվածությունը Չինաստանի հետ, CNBC-ին ասել է տնտեսագետ Ջեֆրի Սաքսը:
Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր և ՄԱԿ-ի Կայուն զարգացման լուծումների ցանցի տնօրեն Սաքսը նախազգուշացրել է, որ Չինաստանի հետ «աշխարհաքաղաքական «սառը պատերազմը»» կվտանգի գլոբալ անվտանգությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով արդեն իսկ անհանգիստ ժամանակահատվածում:
«Վերջին «սառը պատերազմը» բավական վտանգավոր էր»,- ասել է նա: «Նորը ավելի վտանգավոր կլինի»:
Սաքսն ասել է, որ Չինաստանի վրա հարձակումը դարձել է քաղաքական շահի համար երկկուսակցական ռազմավարություն: «Չնայած քաղաքականությունը խաղ է և բավականին բարդ, այն նաև չափազանց վտանգավոր մարզաձև է, և փաստերի ու ստերի հետ խաղը, որոնք այժմ ասվում են Չինաստանի մասին, հետևանքներ ունի»,- ասել է նա:
Որոշ ընկերություններ հայտարարել են, որ համավարակից հետո կվերագնահատեն իրենց կախվածությունը չինական մատակարարման ցանցերից: Սաքսը կարծում է, որ շարժումը դեպի «արտադրողական ազգայնականություն» արդեն սկսվել է, քանի որ երկրները մրցում են տնտեսության նոր ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները և էներգիայի վերականգնվող աղբյուրները:
Նա աշխարհի առաջնորդներին կոչ է արել միավորվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, քանի որ տնտեսությունն ապրում է «ոչնչացման և անցման ծայրահեղ անկայուն շրջան»: «Եթե մենք միասին բախվենք (այս ճգնաժամերին)՝ պարկեշտության զգացումով հպարտ կլինենք, որ չնայած բոլոր սպառնալիքներին՝ հաղթահարել ենք դա»,- ասել է նա: «Եթե մենք դիրքավորվենք յուրաքանչյուրն ինքն իր համար, ապա մենք մեծ ափսոսանքով կանդրադառնանք դրան», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 10:35
Союз армян России проведет международную онлайн-конференцию в защиту Армянской апостольской церкви. Об этом заявил РИА Новости глава САР Ара Абрамян.
-
2025-07-16 10:33
Владелецу ГК «Ташир» Самвелу Карапетяну предъявили новое обвинение - в отмывании денег, якобы полученных в результате деятельности нескольких компаний. Об этом сообщает Совет по защите Карапетяна в соцсетях.
-
2025-07-16 10:33
На выездном политсобрании правящего "Гражданского договора", которое проходило 12 июля в Горисе, обсуждался в числе других и вопрос о возможном предоставлении автомобильной дороги, связывающей Азербайджан с Нахиджеваном. Об этом пишет в среду газета "Жоговурд".
-
2025-07-16 09:34
На горе Немрут, объекте Всемирного наследия ЮНЕСКО на территории современной Турции, ведутся работы по сохранению древних армянских каменных статуй. Об этом сообщает ermenihaber.am.