Последние новости

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը

ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրնուսի դեմ առաջին պատվաստանյութը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ գրանցած առաջին երկիրն է։

«Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան գրանցված պատվաստանյութը նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ առաջին պատվաստանյութն է աշխարհում»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահի խոսքով՝ պատվաստանյութը բավականաչափ արդյունավետ է, ձևավորում է կայուն դիմադրողականություն և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները։

Ռուսական պատվաստանյութը շրջանառության մեջ կդրվի 2021թ-ի հունվարի 1-ից, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ