Արտակարգ դրության նոր պայմանները
Կառավարության արտահերթ նիստում այսօր՝ օգոստոսի 12–ին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագիծը։
Առաջարկվում է արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից, ժամը՝ 17։00-ից երկարացնել 30 օրով, մինչ սեպտեմբերի 11-ը, ժամը՝ 17։00-ն ներառյալ։
Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվում է 5-րդ անգամ, բայց այս անգամ սահմանափակումները մեղվում են։
«Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացումը վերացվում է»,- ասաց Ռուստամ Բադասյանը։
Վերացվում է նաև ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը, սակայն որոշակի կանոնները պետք է պահպանվեն։
«Անհրաժեշտ է պարետի սահմանված կարգով և պահանջներին համապատասխան դիմակի կրումը և սոցիալական հեռավորության պահպանումը անձանց միջև՝ մինչև մեկուկես մետրի տարածության պահպանումը»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
Մեղմացվում են նաև ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումները կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները։
«Թույլատրվում է դրանց կազմակերպումը, անցկացումը, և մասնակցությունը թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցով և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները»։
Վերացվելու է նաև մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։
Նախագծի զեկուցումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ-ում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, բայց պայմանով, որ մասնակցիները դիմակ պետք է կրեն, և պահպանեն սոցիալական հեռավորությունը։
«Բայց ես էլի ուզում եմ ասեմ, որ եթե Աստված չանի, այս թուլացումների արդյունքում մենք նորից թվերի բարձրացում ունենանք, մենք ստիպված կլինենք կրկին սահմանափակումներ մտնցել։ Եկեք սա արձանագրենք, մենք ելնում ենք հակահամաճարակային իրավիճակի վերլուծությունից, հիմա անկում է, և այդ պայմաններում հնարավոր է դարձել սահմանակումների թուլացումը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հույս հայնտեց, որ վերջին անգամ են արտակարգ դրության ժամկետը երկարացնում, բայց նշեց, որ չի բացառում՝ ստիպված լինեն կրկին արտակարգ դրություն հայտարարել, եթե իրավիճակը սրվի։
«Չնայած մենք հիմա օրենսդրական կարագավորումներով փորձում են արտակարգ իրավիճակի ռեժիմով մի շարք հարցեր կարգավորվող դարձնել, որպեսզի արտակարգ դրությունը միշտ և բոլոր պայմաններում մեզ անհրաժեշտ չլինի»,- շեշտեց նա։
Կառավարությունը միաձայն ընդունեց Արտակարգ դրության ժամկետը երկարացնելու մասին նախագիծը։ Քվեարկությունյունից հետո Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այսօր ԱԺ-ում հատուկ նիստ կգումարվի, և հարցը կզեկուցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 17:03
Всемирно известная певица Дженнифер Лопес выступит в Ереване вместо рэпера Снуп Дога. Правительство Армении на заседании в четверг утвердило изменение в решении о музыкальном проекте "О гастролях в Армении всемирно известной звезды".
-
2025-07-31 17:01
Правительство Армении приобретет уникальную рукопись XIII века, написанную средневековым армянским теологом Саркисом Шнорали.
-
2025-07-31 16:57
Мы всегда были гордой, могущественной нацией, у нас была могучая история, мы являемся нацией с огромным потенциалом, а происходящее сегодня нам не подобает. Об этом 31 июля заявил глава партии «Процветающая Армения» Гагик Царукян.
-
2025-07-31 16:56
Мы решительно осуждаем заявление депутата от правящей в Армении партии «Гражданский договор» Ваагна Алексаняна о якобы «защите церкви» от ее же священнослужителей. Об этом говорится в заявлении Всеармянского совета по защите Армянской церкви, поступившем в Новости Армении – NEWS.am.