Последние новости

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ Ու ... ԴԱՌՆԱԼ ԲՌՆԱՊԵ՞Տ

Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանը կորցնում է իր մնացյալ վերջին կողմնակիցներին։ Եվ դրա պատճառն ամենևին էլ պետության կառավարման կոպտագույն սխալներն ու ապաշնորհությունը չեն, ոչ էլ անթիվ-անհամար հակաիրավական գործողությունները, ընտրողական արդարադատությունը, Ազգային անվտանգության ծառայության ջախջախումը կամ տնտեսության, Սահմանադրական դատարանի, պետության արտաքին կապերի ստեղծված ողջ համակարգի փլուզումը, և ոչ էլ նույնիսկ Արցախի հարցում ամենավտանգավոր փուլային տարբերակի ընդունումը և այլն։ Եվ կրթական ոլորտում նորամուծություններն էլ չեն, որոնք սպառնում են հայերի արդեն հաջորդ սերնդին վերածել տոհմազուրկ կոսմոպոլիտների։ Ոչ էլ նույնիսկ կորոնավիրուսից մահացության սարսափազդու թիվն ու աղաղակող անգրագիտությունը վարակի դեմ պայքարում։ Պատճառը նույնիսկ ԱԺ շենքի մոտ Ամուլսարի պաշտպանների իրավունքների ակնհայտ խախտումներ չեն…

Ո՛չ, հեղափոխական արժեքների ջերմեռանդ կողմնակիցների զայրույթն ու վրդովմունքն է հարուցել ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ պետություններից մեկի ղեկավարի սովորական արարողակարգային ժեստը մեկ այլ անդամ պետության նախագահի նկատմամբ: Պարզ ասած, Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքն Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Ահա արդեն երկրորդ օրն է, ինչ այդ պաշտոնական ուղերձը հանգիստ չի տալիս Փաշինյանի և՛կողմնակիցներին, և՛ հակառակորդներին, առաջինների համար դառնալով հիասթության ճիչերի պատճառ, իսկ երկրորդներին առիթ տալով ծաղրելու այն, թե ինչպես է «դուխով հեղափոխականը» առանց աչքը թարթելու շնորհավորում «բռնակալին»՝ նրանց նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ, ում ինքն, ըստ էության, մարմնավորում է։

Դե, կամ մարմնավորում էր երկու տարի առաջ ՝ հպարտորեն ներկայանալով իբրև մի այդպիսի հայկական Չե Գևարա՝ բռնատիրական փտած վարչակարգերի դեմ աննկուն հեղափոխականների հաղթական պայքարի օրինակ։ Մարդու իրավունքների, ժողովրդավարության, արդար ու ազատ ընտրությունների և այլ արժեքների համար մղվող պայքարի, որոնք վաղուց արդեն դատարկ ու ոչինչ չնշանակող բառեր են դարձել ամեն տեսակի քաղաքական ստահակների համար... Շնչահեղձ լինելով ինքնահիացումից, նա միջազգային բոլոր ամբիոններից պատմում էր իր հեղափոխության և ժողովրդավարության ու ազատության ճանապարհին ապագա սխրագործությունների, իրեն առաջնորդ ընտրած հպարտ քաղաքացիների մասին, որոնք «դուխով» նետվեցին տապալելու բռնապետությունն ու պայքարելու հանուն մարդու իրավունքների։

Այսօր Փաշինյանը ստիպված է շնորհավորանքներ հղել Արևմուտքում հետխորհրդային շրջանի վերջին բռնակալներից մեկը համարվող երկրի ղեկավարին, նախընտրելով ենթարկվել պետության շահերին՝ հեղափոխական «արժեքների» փոխարեն։ Բնավ ոչ այն պատճառով, թե պետության շահերն իր համար ամեն ինչից վեր են. նրա երկամյա բոլոր գործողություններն ապացուցում են ճիշտ հակառակը։ Այլ որովհետև գերազանց գիտի. այլ վարքագիծը վտանգներով է սպառնում անձամբ իրեն, այդ մասին փաստացի ուղիղ տեքստով ասվում է հյուսիսից վերջերս ստացված բաց «նամակներում»։

Մեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը ճիշտ վարվեց՝ ընտրվելու առիթով շնորհավորելով ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր դաշնակցին (թե ինչպիսի դաշնակից է, դա արդեն միանգամայն այլ հարց է)։ Թե ինչպիսին են եղել ընտրությունները, ընտրվել է արդյոք Լուկաշենկոն իրականում, և խախտվել են արդյոք Բելառուսի քաղաքացիների իրավունքները, դա իր գործը չէ և Հայաստանի գործը չէ։ Հեղափոխական Փաշինյանի երեսպաշտության հարցը նույնպես այս դեպքում զուտ անձնական, այլ ոչ թե պետական բնույթի խնդիր է։ Ճիշտ այնպես, ինչպես ակնհայտ սուտը՝ նույնիսկ գերտերությունների նկատմամբ «հպարտ քաղաքացիների» առաջնորդի բազմիցս հռչակած «անկախ» քաղաքականության մասին, ինչն իրականում նույնպիսի էժանագին պիար քայլ էր, ինչպես մնացած ամենը։ Եվ պետք է ուրախանալ, որ Փաշինյանը գիտակցել է իրական քաղաքականության գոնե տարրական հիմունքները, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն իր անսահման գոռոզամտության, դիլետանտության, պոպուլիզմի և ինքնահիացման հետ։

Բայց թե նրա հասցեին ինչ մեկնաբանություններ տեղացին թյուր հասկացված արևմտյան արժեքների ջատագովները. դա պետք է տեսնել ու կարդալ... «Իմ անունից՝ չշնորհավորե՛լ»,- երեք լեզվով պաթետիկ գոչում են ոմանք։ «Ես հուսով էի, որ դա տեղի չի ունենա. վարչապետ Փաշինյանը, որն ինքը իշխանության է եկել ազատ ու արդար ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի պահանջների արդյունքում, շնորհավորեց Լուկաշենկոյին այսպես կոչված ընտրություններում հաղթելու կապակցությամբ»,- հեծեծում են մյուսները։ «Հիշո՞ւմ եք, թե ինչ զայրացած էին արձագանքում այսօրվա իշխանությունները այլ կարգավիճակում եղած ժամանակ, երբ միջազգային կառույցներն ու օտարերկրյա ղեկավարները շտապում էին շնորհավորել և դրանով իսկ լեգիտիմացնել կեղծված ընտրությունները Հայաստանում։ Ստացվում է, որ նման երևույթների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է ոչ թե սկզբունքներով, այլ աթոռով, որին նստած ես»,- դառնացած փաստում են երրորդները։

Տխրահռչակ Civilnet կայքն ավելի հեռուն գնաց ու հայտարարեց, թե «նման շնորհավորանքն անհարգալից վերաբերմունք է Հայաստանի քաղաքացու նկատմամբ, այն քաղաքացու, որին դու անվանել ես «հպարտ»։ «Քաղաքացու հետ և քաղաքացու օգնությամբ ձևավորված հեղափոխական կառավարությունը հեռանում է այն արժեքներից, որոնք վանկարկելով եկել է իշխանության»,- պաթոսով պնդում է հոդվածի հեղինակը:

Դժվար է ասել, թե ինչն է ավելի շատ այդ ստատուսներում ու գրառումներում։ Ստացվում է, որ կարելի է երկու տարի շարունակ բռնաբարել պետությունը, իրավունքը, ազգային արժեքներն ու մարդու իրավունքները՝ դրանց իրական իմաստով, բայց մնալ «ժողովրդավարության լուսատու»։ Իսկ «ասֆալտին փռելը», «պատերին ծեփելը», դատարանների արգելափակումը, ծաղկող քավոր-սանիկությունը, հովանավորչությունն ու վարչապետի հետ քայլածների և դրանով իսկ պետության փլուզման ու ժողովրդի և գանձարանի հաշվին անձնական հարստացման ինդուլգենցիա ստացածների ամենաթողությունը չի համարվում անհարգալից վերաբերմունք Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Իսկ այ՝ մեն-միակ ուղերձը ուրացողություն ու դավաճանություն է, որն անասելի տառապանքներ է պատճառում մարդու իրավունքների և ժողովրդավարության վճարովի ջատագովներին։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ երկար ստիպված կլինի ճաշակել սեփական երեսպաշտության, անսահման ստախոսության ու երկերեսանիության դառը պտուղները։ Եվ ընդ որում լուռ հանդուրժել իր նախկին կողմնակիցների արհամարհանքը, այլևս անզոր լինելով թաքցնել սեփական ստորությունն ու ապաշնորհությունը՝ բոլոր իմաստներով։ Ընդ որում թուքումուր ստանալով այնպիսի անմաքուր և իսպառ վարկաբեկված գործչից, ինչպիսին է արևմտյան հիմնադրամների հայտնի պնակալեզ Արթուր Սաքունցը, որը գրել է հետևյալը. «Լուկաշենկոյին կարող են շնորհավորել միայն բռնապետներն ու բռնապետական արժեհամակարգը կրողները՝ կոռուպցիոն, քրեական հակամշակույթի, հակաքաղաքակրթության ներկայացուցիչները, մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ որևէ հարգանք չունեցողները»:

Այդ ի՜նչ վիճակի է հասցրել Փաշինյանը Սաքունցին, որ հայտնի գրանտակերը, որը չի խորշում կոչ անել հանձնելու Արցախի տարածքները՝ իր ցինիզմի վարձատրման գումարից կախված մասշտաբներով, անդրադառնում է այդչափ բարձր կատեգորիաների... Լալ, թե խնդալ՝ թող ընթերցողը դատի։ Բայց կրկնում եմ. ընդամենը պետք էր շնորհավորե՞լ Բատկային, որպեսզի իր վրա ուղղի նախկին համախոհ (?) հեղափոխականների կատաղի զայրույթը, որոնց համար մնացած ամեն հակաժողովրդավարականը, հակաքաղաքակրթականը, հակազգայինն ու հակապետականը, որ ավելի քան երկու տարի արել են վարչապետն ու իր թիմը, հաշվի մեջ չէ։ Պարադո՞քս։ Ամենևի՛ն։

Բելառուսի նախագահի ընտրությունները պարզապես դարձան հերթական լակմուսը, որը մերկացրեց հեղափոխական «իդեալների» և անձամբ Փաշինյանի ու իր վճարովի կողմնակիցների ողջ երկերեսանիությունն ու կեղծիքը։ Բայց ոչ միայն. շնորհավորանքի հետ կապված իրավիճակը կրկին, արդեն որերորդ անգամ ի ցույց դրեց և՛ «հեղափոխության», և՛ այն մարդկանց իրական նպատակները, ովքեր երկար տարիներ ծածուկ նախապատրաստել են դա։ Կարևոր չէ, որ փլուզվում է պետությունը և սասանվում են ազգի դարավոր հիմքերն ու սրբազան արժեքները, կարևոր չէ, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարական նորմերը ոտնահարվում են ամեն քայլափոխի, այս ամենը և շատուշատ այլ բաներ լոկ հեղափոխության ծախքերն են, քանզի նպատակն արդարացնում է միջոցները։ Իսկ այ պետության ղեկավարի կարգավիճակում գտնվող «հեղափոխականի» հերթապահ շնորհավորանքը «բռնապետին», դա հակաքաղաքակրթություն է, հակաժողովրդավարություն և «հպարտ» քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք «հպարտ» ու «դուխով» վարչապետի կողմից։

Թե ուր են կորչել Փաշինյանի «հպարտությունն» ու «դուխը», արդեն հասկանալի է բոլորին։ Մնում է պարզել, թե ինչո՞վ է նրան սպառնում նման «դավաճանությունը», որն արդեն բուռն հիասթափություն է առաջացրել նրանց մոտ, ում համար շնորհավորական ուղերձի մի քանի բառը նշանակում է շատ ավելին, քան Հայաստանի և Արցախի ճակատագիրը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ТАНДЕМ ДЖАНГИРЯН-ХАЧАТРЯН: СОРОСО-АОДИЗАЦИЯ ВЛАСТИ ВСТУПАЕТ В НОВЫЙ ЭТАП
      2021-01-22 16:45
      1704

      На фоне множества сложнейших проблем прежде всего безопасностного характера для Армении и Арцаха власти усиленно заняты решением совершенно иных задач. Насколько очевидно первое, настолько же ясно второе: Никол Пашинян и его команда приступили к очередному этапу реализации турецкого плана по окончательному решению Армянского вопроса - созданию полностью подконтрольной премьеру судебной системы, которая позволит ему проводить усиленные репрессии неугодных без каких-либо препятствий со стороны судей. В этом контексте весьма красноречив тот кадровый "банк", который имеется в распоряжении властей для обуздания независимых судей.

    • "НАРОДНЫЙ" ВИЦЕ-ПРЕМЬЕР УГРОЖАЕТ НАРОДУ, ПОДНЯВШЕМУСЯ НА БОРЬБУ С ПРЕДАТЕЛЯМИ
      2020-11-11 11:42
      1650

      Вчера различные политические и общественные деятели выступили с призывами сохранять благоразумие, чтобы не допустить угрозы стабильности в стране и раскола. С этим трудно не согласиться – в эти сложнейшие для армянской государственности дни крайне важно не поддаваться на провокации. Крайне важно сохранять трезвость ума и хладнокровие, и действовать максимально осторожно, дабы не нанести еще больше вреда Армении и Арцаху, которые усилиями властей и без того оказались на грани катастрофы.

    • «ТОГДА КУДА ДЕВАЕТСЯ ГУМАНИТАРНАЯ ПОМОЩЬ В ОГРОМНОМ РАЗМЕРЕ?»
      2020-11-08 14:06
      2089

      28 октября Омбудсмен Армении Арман Татоян на своей странице в Фейсбук, призвал аппарат Минсоцтруда и других должностных лиц, задействованных в эти дни в процессе оказания помощи людям, осознать свои конституционные обязанности перед Защитником прав человека, серьезность своего статуса, исключить безответственное обращение и обеспечить полное сотрудничество с офисом омбудсмена. При этом Защитник выразил сожаление, что вынужден делать такое публичное заявление.

    • ЛЮБОЙ ИНОЙ ПОДХОД УКЛАДЫВАЕТСЯ В ОДНУ КАТЕГОРИЮ: ПРЕДАТЕЛЬСТВО
      2020-09-26 10:19
      2758

      Вся затея с «революцией» весной 2018 была устроена вокруг Арцаха и нацелена на решение проблемы по турецким лекалам – это мнение, которого изначально придерживались серьезные эксперты в Армении, не раз получало подтверждение за прошедшие два с лишним года. Однако никогда еще это не было столь четко, выпукло и обосновано продемонстрировано, как за последние несколько дней, когда Баку пошел ва-банк.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ