Последние новости

Ռոհանի. Թեհրանին զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի փորձերը կձախողվեն

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանին զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու Վաշինգտոնի փորձերը կձախողվեն, հաղորդում է PressTV-ն:

Նրա խոսքով՝ էմբարգոն երկարաձգելու վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները խախտում են ՄԱԿ ԱԽ 2231-րդ բանաձևը, որն ամրագրված է 2015 թ. միջուկային գործարքում: «Հուսով ենք՝ ԱՄՆ-ի փորձերը կձախողվեն, և նա կդառնա իր սեփական մեկուսացման վկան»,-հավելել է Ռոհանին:

«Մինչ օրս ԱՄՆ-ն ձախողել է նաև քաղաքական առումով և կրկին կձախողի:»,-ասել է Իրանի նախագահը՝ նշելով, որ այժմ աշխարհը զգում է, որ Իրանը օրինապաշտ և բարոյական երկիր է, որը պահպանում է իր պարտավորությունները:

Նա նաև նշել է, որ տարածաշրջանի շատ երկրներ պահպանում են Իրանի հետ սերտ հարաբերությունները, և որ Իրանի պաշտպանական ուժը պատասխանում է տարածաշրջանի շահերին: «Մենք մեր զենքն ու միջոցներն օգտագործում ենք պաշտպանության համար: ԱՄՆ-ը կպարտիվ Իրանին, և Իրանը կհաղթի»,-հավելել է Հասան Ռոհանին, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ