Ֆրանսիան ուժեղացնում է ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում
Ֆրանսիան կոչ է անում Թուրքիային դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում դադարեցնել նավթի պաշարների միակողմանի որոնողական աշխատանքները, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ ունեցած հեռախոսարույցում:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Մակրոնը շեշտել է, որ որոնողական աշխատանքները պետք է դադարեցվեն՝ ելնելով հարևան երկու երկրների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների շահերից:
«Տեղում իրավիճակն ավելի լավ գնահատելու և միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու նպատակով Ֆրանսիայի նախագահը, եվրոպական գործընկերների, այդ թվում՝ Հունաստանի հետ համագործակցելով, որոշում է կայացրել մոտակա օրերին ժամանակավորապես ուժեղացնել ֆրանսիական ռազմական ներկայությունը Միջերկրական ծովի արևելյան հատվածում»,- նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:
Մակրոնը նաև անհրաժեշտ է համարել, որ Ֆրանսիան և Եվրամիությունը սոլիդարություն դրսևորեն ԵՄ անդամ յուրաքանչյուր պետության նկատմամբ, որի ինքնիշխանությունը սպառնալիքի տակ է, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 10:42
Бывший мэр Ванадзора Мамикон Асланян останется под арестом, сообщил в социальных сетях его адвокат Рубен Меликян.
-
2024-04-26 06:38
Пресс-секретарь Министерства обороны США Патрик Райдер заявил, что дополнительное число военных советников США в случае переброски на Украину не будет размещено у линии фронта. Об этом сообщает ТАСС.
-
2024-04-26 06:34
Средства массовой информации в Армении в 2023 году были политически поляризованы, и финансовая жизнеспособность средств массовой информации оставалась препятствием для свободы прессы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».
-
2024-04-26 06:32
В графике президента США Джо Байдена пока не фигурируют контакты с его турецким коллегой Реджепом Тайипом Эрдоганом. Об этом представитель Белого дома Джон Кирби заявил на брифинге.