Իսրայել Հակոբկոխյան․ Նիկոլը Ամուլսարի համար պայքարում էր, հիմա զորք են հանում ջերմուկցիների դեմ
Երևանի կենտրոնում՝ Գարեգին Նժդեհի արձանի մոտ անժամկետ հացադուլ հայտարարած՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հույս ունի, որ ներկա իշխանությունների դեմ համախմբվելու իր կոչը տեղ կհասնի ազգի ճակատագրով մտահոգ անձանց և նրանք կմիաբանվեն։
«Հացադուլի բուն նպատակն է, որ իմ ազգով մտահոգված մարդիկ հավաքվեն կլոր սեղանի շուրջ, որոշում կայացնեն՝ ոնց անեն, որ էս իշխանությունները շուտ թողեն, փախնեն։ Իմ ազգի համար մտահոգ մարդկանց համախմբման համար եմ էս քայլին դիմել, որ տենում եմ՝ ամեն մեկը վերմակը իր կողմն է քաշում, դրա համար որոշել եմ էս քայլին դիմել, որ կարող է համաձայնեն, համախմբվեն»,- News.am-ի հետ զրույցում ասաց Հակոբկոխյանը։
Հակոբկոխյանը, որ հացադուլի միջոցով պայքարում է Ստամբուլյան և Լանզարոտեյի կոնվենցիաների, Ամուլսարի շահագործման և այլ խնդիրների դեմ, հիշեցնում է, որ ներկա իշխանությունները նախքան իշխանության գալը նույնպես խոսում էին դրանց մասին, մինչդեռ հիմա մոռացել են:
«Էս նույն լոզունգներով Նիկոլն էլ քայլում էր, հետո եկավ, նստեց փափուկ աթոռին, մոռացավ, որ ինքն էս հարցերով էր ժողովրդին ոտքի կանգնեցնում, համ Ամուլսարն է աշխատեցնում, համ Ստամբուլյան կոնվենցիան են ընդունել։ Իրենք ասում էին մի բան, հիմա եկել, ուրիշ բան են անում։ Սրանց բերողը նախօրոք զգուշացրել է, որ պիտի սենց բաները ոնց ուզում ես, անցկացնես։ Ամուլսարի համար ինչ պայքար էր տանում Նիկոլը․ հիմա ոնց են ջերմուկցիներին ծեծելով, ջարդելով, զորք հանում դեմները, որ չկարողանա իր արդարացի պահանջը ներկայացնի։ Ով իրենց դրսից ֆինանսավորել, աթոռին ա նստացրել, իրենց պահանջները դրել են, որ պետք ա անես էս բաները»,- նշեց նա։
Հացադուլավորի խոսքով՝ իր պահանջներին քաղաքացիները սատարում են․ «Ով մոտենում ա, շնորհակալություն են հայտնում, ասում են՝ համամիտ եմ, ասում են՝ էն ժամանակ կույր էինք, հավատացինք, խաբնվեցինք, հիմա ես ինչ անեմ, խաբնվել ենք, հիմա մի կերպ պետք է համբերենք էլի, համբերենք, մինչև տեսնենք՝ ոնց ենք կարողանում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 14:33
Премьер Армении Никол Пашинян не стал комментировать публикацию в СМИ о том, что он якобы отказался обращаться к лидеру США Дональду Трампу по вопросу пленных, заявив, что не знает о чем идет речь, так как сам лично не читал. Об этом он заявил на пресс-конференции в среду, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-07-16 14:31
По приглашению Европейского командования США, с 14 июля в Федеративной Республике Германия находится первый заместитель министра обороны Республики РА, начальник Генерального штаба ВС, генерал-лейтенант Эдвард Асрян для участия в конференции командования сухопутных войск Европы, об этом сообщает пресс-служба МО Армении.
-
2025-07-16 14:29
Армения обратилась в ШОС для вступления в эту организацию. Об этом заявил премьер Армении Никол Пашинян, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-07-16 14:27
Это просто поразительно. Сравнивать компании, которые сданы в доверительное управление (ЮКЖД, «Веолия-джур», аэропорт Звартноц) и говорить о том, что все будет в рамках "суверенитета" с передачей контроля над дорогой в Сюнике третьей стороне, которая в последствии станет узловым проектом большого Турана, это просто невероятная манипуляция, заявил экс-депутат НС Армении, аналитик Арман Абовян.