Իսրայելը և Էմիրությունները պայմանավորվել են բարելավել հարաբերությունները
Իսրայելը և Արաբական Միացյալ Էմիրությունները հարաբերությունների բարելավման մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։ Քիչ առաջ հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մոհամեդ Ալ Նահյանի համատեղ հայտարարությունը, որում նշված է, - «Պատմական այս շրջադարձը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը»։
Էմիրությունների հետ հարաբերությունների բարելավման դիմաց Իսրայելը պարտավորվում է հրաժարվել Հորդանան գետի արևմտյան ափի մի զգալի մասի բռնակցման ծրագրերից։ Նախապես ենթադրվում էր, որ Պաղեստինի տարածքի զգալի մասը միակողմանիորեն Իսրայելին է կցվելու արդեն 2020 թվականի ընթացքում։
Մինչ օրս Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ չունի Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ։
«Սա պատմական օր է», - մեկնաբանելով պայմանավորվածությունների ձեռք բերման փաստը, Twitter-ում գրել է Իսրայելի վարչապետը:
Աբու Դաբիի թագաժառանգի խոսքով՝ առաջիկայում կողմերը ճանապարհային քարտեզ կմշակեն, որը «կհանգեցնի երկկողմ հարաբերությունների հաստատմանը», տեղեկացնում է Azatutyun.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 13:43
В Ереване школьники избили одноклассника.
-
2024-04-26 13:07
У детей, появившихся на свет в октябре, высоки шансы добиться успеха в самых разных областях, уверены ученые.
-
2024-04-26 12:56
Что произойдет в результате объявленных правительством Армении изменений границы на Тавушском участке? Свое аргументированное видение представил экс-омбудсмен Армении Арман Татоян. Он, в частности, отметил:
-
2024-04-26 12:44
Докладчик по Армении, депутат Европарламента от Болгарии Андрей Ковачев совместно с главой делегации Европарламента по Южному Кавказу Мариной Кальюранд опубликовали заявление, в котором приветствовали начало делимитации между Арменией и Азербайджаном. Ковачев дал интервью Alpha News по этому случаю.