ԵՄ 24 երկիր բողոքի նոտա է ստորագրել ԱՄՆ-ի միջամտության դեմ
Եվրամիության 24 երկիր բողոքի նոտա է ստորագրել ընդդեմ ԱՄՆ-ի միջամտության «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը: Եվրոպական դիվանագիտական շրջանակներում Die Welt-ի հետ զրույցում հաստատել են, որ միջազգային իրավունքի խախտման մեղադրանք պարունակող դեմարշն ԱՄՆ ԱԳՆ է ուղարկվել դեռ չորեքշաբթի օրը:
Չնայած ԵՄ ոչ բոլոր անդամներն են մասնակցում կամ աջակցում գազատարի կառուցմանը, համագործակցությանը հաջողվել է գրեթե միասնական դիրքորոշում մշակել: Ընդամենը երեք երկիր է հրաժարվել աջակցել բողոքի նոտային. տեղեկություններ այն մասին, թե դրանք որ երկրներն են, դեռ չկան, հայտնում է DW-ն:
Դեմարշի բովանդակությունը կրկնում է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որն արվել էր դեռ հուլիսի 17-ին: Դրանում նա խորը մտահոգություն էր հայտնել եվրոպական ընկերությունների և դրանց շահերի դեմ պատժամիջոցների աճող քանակի կապակցությամբ: «Եվրոպական քաղաքականությունը պետք է որոշվի Եվրոպայում, այլ ոչ թե երրորդ երկրների կողմից»,- ասել էր նա:
ԱՄՆ-ն դեմ է հանդես գալիս «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը: Նրանց կարծիքով` այն կմեծացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: Բալթիկ ծովի հատակով խողովակների անցկացման աշխատանքերը դադարեցվել են` եվրոպական կապալառուների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի դեկտեմբերին:
Միջոցները Միացյալ Նահանգներ մուտքի արգելք են ներառում են այդ ընկերությունների ներկայացուցիչների համար, ինչպես նաև ցանկացած ակտիվների սառեցում երկրի տարածքում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 11:31
Временно назначенный управляющий «Электросетей Армении» Романос Петросян начал пересмотр кадрового состава компании, сообщает газета «Жоховурд».
-
2025-07-30 11:29
Проверки, связанные с визой, не прекращаются также после ее выдачи, и в случае нарушения закона она может быть аннулирована. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе посольства США в Армении.
-
2025-07-30 11:25
На Камчатке произошло мощное землетрясение, сообщается о нескольких пострадавших.
-
2025-07-30 11:24
Сегодня, 30 июля, Ереванский уголовный суд первой инстанции общей юрисдикции огласил решение по делу Соны Мнацаканян, погибшей в результате наезда кортежа премьер-министра Никола Пашиняна.