Մանե Թանդիլյանը վայր է դրել պատգամավորական լիազորությունները
Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա գրել է. «Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ։
Շնորհակալություն եմ հայտնում իմ քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստան»-ին, միասին անցած ճանապարհի համար, մաղթում նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության։
Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել և ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ։
Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եղել իմ քաղաքական գործունեության ամենադժվարին պահերին, խրախուսել և քաջալրել են իրենց աջակցությամբ և բարի խոսքով։ Առանց ձեզ հնարավոր չէր լինի անել ոչինչ․․․
Շնորհակալությու՛ն և առողջությու՛ն բոլորիդ։ Հարգանքով՝ Մանե Թանդիլյան», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-01 14:24
Ленинский районный суд Екатеринбурга заключил под стражу Бакира Сафарова, обвиняемого по делу об убийствах прошлых лет, до 19 июля, сообщает ТАСС.
-
2025-07-01 14:19
В парламент Армении представили законопроект о тарифах за неуплату в городском транспорте в Ереване.
-
2025-07-01 14:17
Иран не поддерживает территориальные претензии к Армении, содержащиеся в "Стамбульской декларации". Об этом заявил посол Ирана в Армении Мехди Собхани в беседе с журналистами в посольстве ИРИ в Ереване.
-
2025-07-01 14:15
Заявленная Пашиняном акция по уворовыванию у Самвела Карапетяна «Электросетей Армении» не будет легкой прогулкой. Это ясно уже сейчас.