Փաշինյանը պատասխանել է BBC-ի պրովոկացիոն հարցին
Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է բոլոր ոլորտներում, մասնավորապես, տնտեսության և անվտանգության, իսկ Եվրոպական Միության հետ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգիր»։ Այսպես է պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC–ի HardTalk հաղորդման հաղորդավար Սթիվեն Սաքուրի հարցին, թե, ի վերջո, ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը` դեպի Ռուսաստան, թե Արևմուտք։
«Ռուսաստանը տասնյակ տարիների Հայաստանի գործընկերն է, իսկ Եվրոպական Միությունը օգնում է մեզ իրականացնել հեղափոխությունից հետո ռեֆորմային ծրագրերը։ Հայաստանը զարգացնում է հարաբերությունները երկու կողմերի հետ էլ», – պատասխանել է Փաշինյանը։
Սաքուրին չի բավարարել պատասխանը, նա մեկ անգամ էլ է փորձել Հայաստանի վարչապետից կոնկրետ պատասխան կորզել, սակայն ապարդյուն։ Այնուհետև լրագրողը Փաշինյանից փորձել է ճշտել` ինչպես է Հայաստանը զարգացնելու հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ, եթե խնդիրներ ունի Թուրքիայի և արդեն ԱՄՆ–ի հետ։
«ԱՄՆ–ն խնդրել էր ձեզ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, բայց դուք դա չարեցիք»,– նկատել է լրագրողը։
Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը շարունակելու է Իրանի հետ լավ հարաբերությունները` բոլոր ուղղություններով։
«Մենք կանենք առավելագույնը, որ ԱՄՆ–ի հետ պահպանվեն լավ և բարիդրացիական հարաբերություններ», – ընդգծել է վարչապետը։
Նույն հաղորդման շրջանակում Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի, Ռոբերտ Քոչարյանի և հեղափոխությունից հետո չարդարացված սպասելիքների մասին հարցերին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 20:45
На перекрестке улиц Лео-Пароняна в Ереване проходит церемония зажжения свеч в память о скончавшейся беременной Соне Мнацаканян.
-
2024-04-26 19:48
В Армении прошел первый за долгое время армяно-кипрский бизнес-форум, в рамках которого в Ереван прибыли менеджеры 15 компаний разных отраслей.
-
2024-04-26 19:45
Следственный комитет Армении объявил в розыск двух граждан Республики Армения В.М. и С.Дж. по обвинению в госизмене, шпионаже и вражеской деятельности против Армении.
-
2024-04-26 19:42
Школьники из Армении вернулись с тремя медалями с 58-й международной Менделеевской олимпиады по химии. Об этом сообщает пресс-служба министерства образования, науки, культуры и спорта Армении.