Տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության հանդիպումը
2020 թ օգոստոսի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության և Արցախի «Արդարություն» կուսակցության հանդիպումը, որին մասնակցում էին «Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը, ԱՀ ԱԺ-ում Արցախի Արդարություն կուսակցության խմբակցության նախագահ Դավիթ Գալստյանը, քարտուղար Մետաքսե Հակոբյանը, պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը և Արցախի Արդարություն կուսակցության մամլո խոսնակ Անի Կաղինյանը։
Հանդիպման նպատակն էր ծանոթանալ և քննարկել ՀՀ և ԱՀ ներքաղաքական խնդիրները, համատեղ համագործակցության ծրագրեր քննարկել, որոնք կնպաստեն Արցախի զարգացմանն ու բարգավաճմանը։
Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում, կողմերն անկաշկանդ արտահայտեցին իրենց մտահոգությունները երկու հանրապետություններում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական խնդիրների շուրջ։
Հանդիպման հիմնական նպատակներից մեկը կրթական նոր չափորոշիչներն են, անտեսելով մասնագիտական քննարկումը և արժանացել են ոչ միայն մասնագետների, այլ նաև հանրության խիստ քննադատությանը։
Փաստորեն անտեսվել է կրթության ռազմավարության պետական ծրագիրը և վտանգված է ազգային ինքնությունն ու հայ առաքելական եկեղեցու նշանակությունը, որի վառ օրինակն արցախցին իր կյանքում զգաց նաև ազատամարտի տարիներին։
Կողմերը՝ պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցելու, անհրաժեշտության դեպքում համախմբվելու, հանդես գալու միասնական հայտարարություններով։
Նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջորդ հանդիպան վերաբերյալ, որը տեղի կունենա մոտ ժամանակահատվածում ԱՀ-ում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 11:17
Скандальный законопроект об "откупе" от армейской службы не включили в повестку очередной сессии парламента Армении.
-
2025-06-17 11:11
Центральный совет Ай Дата распространил следующее заявление:
-
2025-06-17 11:08
Сроки запуска нового международного мультимодального маршрута из Китая в Армению изменились из-за ирано-израильской эскалации. Об этом Sputnik Армения сообщил вице-президент торгово-промышленной палаты Армении Карен Иванов.
-
2025-06-17 11:05
Участники конференции "Отношения государства и церкви: современные проблемы" осудили нападки властей Армении на Армянскую Апостольскую церковь.