«Լիդիան Արմենիան» հաղորդագրություն է տարածել
«Լիդիան Արմենիան» հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Ամուլսարում ուրանի վտանգի հետ կապված քննարկումներին.
«Տևական ժամանակ է Ամուլսարի շուրջ միտումնավոր կեղծիքի տարածման վրա մասնագիտացած որոշ շրջանակներ, այլ անհեթեթություններին ավելացրել էին այն թեզը, թե իբրև Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա՝ հղում անելով խորհրդային տարիներին (1952-54թթ.) արված «Գրոմովյան» հետազոտությանը:
Ս.թ. օգոստոսի 14-ին Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, հիմնվելով «Գրոմովյան» հաշվետվության, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, շուրջ 50 000 հորատանմուշների, ինչպես նաև առավել հետաքրքրություն ներկայացնող փորձանմուշների կրկնակի ստուգողական ուսումնասիրության լաբորատոր արդյունքների և դաշտային չափումների վրա, Շրջակա միջավայրի նախարարությանն է տրամադրել ստուգողական հետազոտության արդյունքերը (պատճենը` «Լիդիան Արմենիային»):
Արդյունքները ապացուցում են «Լիդիանի» իրավացիությունը նաև այս հարցում։ Մասնավորապես ըստ հետազոտության արդյունքների`
- «Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի հանքավայրի տարածքից,
- «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված հետազոտական աշխատանքները բավարար են ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի կազմման համար,
- ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի համապատասխան բաժինները բավարարում են ՀՀ Ճառագայթային անվտանգության նորմերին և կանոններին, ինչպես նաև Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ՄԱԳԱՏԷ) անվտանգության ստանդարտների պահանջներին,
- Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա։
«Լիդիանը» բազմիցս ապացույցներ էր ներկայացրել առ այն, որ ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են, և, որ Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը ապացուցում է, որ բոլոր հետազոտությունները արվել են պատշաճ, ո՛չ ճառագայթման, ո՛չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա:
Այսպիսով, հույս ունենք, որ Ամուլսարի շուրջ այս հերթական կեղծիքի էջը կարելի է համարել փակված՝ անառարկելի գիտական հիմնավորմամբ», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.