Փաշինյանը կապիտան Սանամյանին Ազգային հերոսի կոչման է ներկայացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ այսօր ՀՀ նախագահին ուղղված չափազանց կարևոր միջնորդություն է ստորագրել և այդ առիթով հեռախոսազրույց ունեցել նախագահի հետ։
«Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի ներկայացրել եմ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրման։ Իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչման՝ Հայրենիքի շքանշանով պարգևատրման։ Քիչ առաջ նաև Սանամյանի հետ հանդիպելու պատիվ ունեցա»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։
Նրա խոսքով` սա գնահատանքի իրապես արժանի տուրք է տավուշյան հաղթական մարտերի բոլոր մասնակիցներին, Հայոց բանակի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին, ինչպես նաև հին ու նոր ժամանակների մեր բոլոր հերոսներին, մեր բոլոր նահատակներին, ովքեր իրենց օրինակով ոգեշնչեցին մեր նորօրյա հերոսներին, ում կողքին ապրելու պատիվն ենք վայելում այսօր։
Ի դեպ, Սանամյանը 2012-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Իսկ 2016-ին սեպտեմբերի 25-ին Դիլիջանի քաղաքի օրվա տոնակատարության ժամանակ նրան շնորհվել էր «Երախտագիտության» մրցանակը։ Նա նաև «Մարշալ Բաղրամյան» մեդալով է պարգևատրվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 19:13
Учитывая то обстоятельство, что вопрос корректировки границ власть целенаправленно подводит к дилемме «мир или война», сделаю несколько замечаний на эту тему, пишет секретарь оппозиционной парламентской фракции «Честь имею» Тигран Абрамян.
-
2024-04-26 19:08
Пройденный премьером Армении путь (риторика, внешнеполитические кульбиты и многое другое) очень похож на пройденный Саакашвили путь, и все может завершиться так же. Об этом в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am заявил политтехнолог Виген АКОПЯН.
-
2024-04-26 18:00
Депутата Артура Хачатряна доставили в Разданское отделение Полиции. Его подвергли приводу за то, что он был рядом с гражданами, перекрывающими дорогу. Нет никаких разъяснений, как и в случае с другими гражданами. Об этом заявила в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am депутат от блока «Армения» Кристине Варданян.
-
2024-04-26 17:58
Полковник запаса Мигран Махсудян признан потерпевшим в связи с событиями, происшедшими три дня назад на трассе, прилегающей к Баграташену.