Ռոբերտ Քոչարյանի որդին արխիվային տեսանյութ է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երկրորդ նախագահի որդին ընդգծել է, որ տարիներ առաջ հենց իր հոր`Ռոբերտ Քոչարյանի առաջարկով ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն, որը բացարձակ իշխանություն ստանձնեց Արցախում։
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, արխիվային կադրեր է հրապարակել 1992 թ-ին կայացած նիստից։
«1992թ. այս օրը` օգոստոսի 15ին, ստեղծվեց Պետական պաշտպանության կոմիտեն, որն Արցախում ստանձնեց բացարձակ իշխանություն և ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր վրա: Այն ստեղծվեց հորս առաջարկով և նա էլ գլխավորեց կոմիտեն: Ուրիշ ցանկացողներ առանձնապես չկային էլ: Դա այն ժամանակ էր, երբ ԼՂԻՄ տարածքի կեսից ավելին թշնամու վերահսկողության տակ էր: Կարելի է և պետք է իհարկե խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն, սակայն իմացեք, եթե մենք կորցնեինք Արցախը, անկասկած բոլորի կողմից մեղավոր կկարգվեր ՊՊԿ-ն ի դեմս նրա ղեկավարի»,–տեսանյութին կից գրել է Լևոն Քոչարյանը:
Պաշտպանության կոմիտեն իր գործունեությունը կազմակերպել է ԼՂՀ ԳԽ և Նախարարների խորհրդի որոշումների ու կարգադրությունների հիման վրա։ 1992-1993-ին կոմիտեի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ իրագործվել են անհետաձգելի միջոցառումներ. ինքնապաշտպանական ջոկատների միավորում, նյութատեխնիկական հիմքի ստեղծում, սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերում, մատակարարման կարգավորում և այլն։
Պաշտպանության կոմիտեի գործուն մասնակցություն է ունեցել ռազմական գործողությունների (Շուշիի ազատագրում, Աղդամի ռազմական հենակետի վնասազերծում և այլն) պլանավորման և ղեկավարման աշխատանքներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 09:27
Все восемь граждан РФ, ранее задержанных в Баку по подозрению в транзите наркотиков из Ирана, а также в киберпреступлениях, арестованы. Об этом сообщает РИА Новости со ссылкой на азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:23
Азербайджанские СМИ публикуют кадры задержания и привода в суд в Баку граждан России. На кадрах видно, что их сильно избили.
-
2025-07-02 09:15
Руководитель уральского производственного объединения группы компаний «Лукойл» Ахмед Гаджиев также задержан и доставлен в суд, сообщают азербайджанские СМИ.
-
2025-07-02 09:12
Администрация президента США Дональда Трампа представила Еревану и Баку предложение о строительстве дороги, соединяющей Азербайджан с Нахичеваном через территорию Армении, сообщила аналитик Фонда Carnegie Олеся Варданян со ссылкой на двух иностранных дипломатов.