Последние новости

168 նոր դեպք. Վարակվածների թիվը հասավ 41 663-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 168-ով և դարձել 41 663։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 6018 մարդ (-66), կատարվել է 185310 թեստավորում (+1,521), առողջացել են վարակվածներից 344584–ը (+100)։ Գրանցվել է մահվան 818 (+1) դեպք։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 30 տարեկան տղամարդ և չի ունեցել ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Օգոստոսի 15-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 495 էր, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ