Տիխանովսկայա. «Պատրաստ եմ ազգային առաջնորդ դառնալ»
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու և գործող նախագահի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան իր նոր տեսաուղերձում հայտարարել է, որ իրավիճակը հանդարտեցնելու նպատակով պատրաստ է ստանձնել ազգային առաջնորդի դերը։
Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում չեն դադարում զանգվածային ցույցերը. մարդիկ պահանջում են գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը։
Տիխանովսկայան հայտարարել է, որ ինքը քաղաքական կարիերայի պատրանքներ չի ունեցել և չունի։
«Ես չէի ուզում քաղաքական գործիչ դառնալ, բայց ճակատագիրն այնպես տնօրինեց, որ հայտնվել եմ ամենաթողության և անարդարության դեմ մղվող դիմակայության առաջնագծում։ Ճակատագիր և մարդիկ, որոնք հավատում են ինձ, որոնք ինձ ուժ տվեցին, հիմա ես ամեն րոպե հիանում եմ ձեր խիզախությամբ, ձեր ինքնակազմակերպմամբ և թե որքան ուժեղ ու լուսավոր եք դուք», - ասել է քաղաքական գործիչը։
Նա նշել է, որ գնահատում է իրենց ձայն տվածներին և գիտի` ինչու են նրանք դա արել: Տիխանովսկայան վստահ է, որ բոլորն ուզում են դուրս գալ այս անվերջանալի շրջանից, որում հայտնվել են 26 տարի առաջ:
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել և այս ժամանակահատվածում որպես ազգային առաջնորդ հանդես գալ, որպեսզի երկիրը հանգստանա, նորմալ ռիթմի մեջ մտնի, որպեսզի մենք ազատ արձակենք բոլոր քաղբանտարկյալներին և հնարավորինս սեղմ ժամկետում օրենսդրական բազա ու պայմաններ նախապատրաստենք նախագահական նոր ընտրություններ կազմակերպելու համար»,– ասել է Տիխանովսկայան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.