Ալեն ՂՈՒԼՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՏԵՐԸ ՎՍՏԱՀ ԵՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՇՈՒՏՈՎ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ՑԱՄԱՔԱՅԻՆ ԶՈՐՔԵՐ Է ՏԵՂԱԿԱՅԵԼՈՒ
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների և բարձրաստիճան զինվորականների փոխադարձ այցերից և թուրք-ադրբեջանական վերջին լայնածավալ տակտիկական զորավարժություններից հետո ադրբեջանական տիրույթում դրանց հետ կապված հետաքրքիր քննարկումներ են տեղի ունենում, իսկ որոշ քաղաքագետների և փորձագետների կողմից էլ տարբեր կարծիքներ են հնչեցվում։ Ընդ որում խոսում են նաև, որ այդ երկու երկրների միջև որոշ փաստաթղթեր են ստորագրվել, որոնց մանրամասները չեն բացահայտվում։
Հատկանշական է, որ շատերը համոզված են, որ բացի դրանից, որ Ադրբեջանը Թուրքիայից ժամանակակից զինատեսակներ է ձեռք բերելու, այդ թվում նաև նոր հարվածային ԱԹՍ-եր, Թուրքիան շուտով նաև ռազմաբազա է տեղակայելու Նախիջևանի տարածքում, իսկ հետագայում նաև Ափշերոնյան թերակղզում (Բաքվի մոտակայքում)։ Զորատեսակների մասով նշում են, որ Նախիջևանում ամենայն հավանականությամբ ցամաքային զորքեր են տեղակայվելու, իսկ Ափշերոնյան թերակղզում` ռազմաօդային։
Ի դեպ` ԱԹՍ-երի ձեռքբերման մտադրության մասին Զաքիր Հասանովը դեռևս հունիս ամսին տված հարցազրույցներից մեկում է անդրադարձել։
Հավելեմ նաև, որ բաց աղբյուրներից հայտնի է, որ հուլիս և օգոստոս ամիսներին Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների երեք փոխադարձ այցեր են տեղի ունեցել.
- Հուլիսի 16-ին պաշտոնական այցով Թուրքիա են մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը, նախարարի տեղակալ - Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևը, հետախուզության վարչության պետը, 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ։
Այցի շրջանակներում Թահիրովն ու Մուստաֆաևը հանդիպել են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։
Հաջորդ օրը Թահիրովն ու Մուստաֆաևը հանդիպել են նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետ Իսմաիլ Դեմիրի հետ, իսկ հուլիսի 20-ին կրկին հանդիպել են Հուլուսի Աքարի հետ։
- օգոստոսի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայում հանդիպել են Թուրքիայի նախագահի հետ։
- Օգոստոսի 12-ին թուրք֊ադրբեջանական համատեղ զորավարժության առաջին փուլի եզրափակիչ դրվագին հետևելու նպատակով Ադրբեջան են մեկնել Հուլուսի Աքարը, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը, տարբեր զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ։ Այցի շրջանակներում Աքարը հանդիպել է նաև Իլհամ Ալիևի հետ։
Ալեն ՂՈՒԼՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:58
"Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.
-
2024-04-25 11:12
Открытое письмо В связи с необходимостью оказания экстренной медицинской помощи Рубену Варданяну руководители ряда общественных организаций Арцаха и Армении обратились с открытым письмом к президенту Международного Комитета Красного Креста госпоже Мирьяне Сполярич-Эггер.
-
2024-04-24 15:39
Кавказ - не место слабых людей, здесь невозможно демонстрировать слабость и при этом выживать. Об этом заявил Sputnik Армения духовный пастырь Берда Арам Мирзоян.
-
2024-04-24 10:21
Научно-образовательная общественная организация "Армянский проект", основанная группой армянских ученых и экспертов, распространила заявление, в котором призывает ответственные за судьбу Армении политические силы взглянуть в лицо реальности нависшей над нашей тысячелетней государственностью угрозы, разработать механизмы для урегулирования разногласий между собой и обеспечения реальной политической консолидации, со своей стороны обещая внести свою лепту в вопрос предложения таких механизмов, возможности их применения и реализации.