Последние новости

ԱԴՐԲԵՋԱՆԸ` ՕՐԲԻՏՐԱԼ «ԶՈՆԴԱԺԻ» ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՏԱՆԵԼ

Ադրբեջանը` օրբիտրալ զոնդաժի կեղծ տեղեկությունների տարածմամբ կարող է վտանգավոր էսկալացիայի տանել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ Նա, մասնավորապես գրել է.

«Ադրբեջանը` օրբիտրալ զոնդաժի կեղծ տեղեկությունների տարածմամբ կարող է վտանգավոր էսկալացիայի տանել

Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն և “Ազերկոսմոս” ԲԲԸ-ն, “Azersky” սպուտնիկի միջոցով իրականացված մոնիտորինգի արդյունքներով, համատեղ հայտարարություն են տարածել` կապված Ադրբեջանի այսպես կոչված օկուպացված տարածքներում, մեր կողմից իրականացվող «ապօրինի» գործունեության վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես խոսվում է մի շարք բնակավայրերում իբրև թե վերաբնակեցման ծրագրերի իրականացման մասին:

Արցախի հանրապետության տարածքի տիեզերական զոնդաժի և տվյալների վերաբերյալ արված պաշտոնական հայտարարությունը վկայում է, որ Ադրբեջանն այսուհետ լայնորեն կիրառելու է տիեզերական զոնդաժի գործիքակազմը` իր հակահայկական տեղեկատվական-քարոզչական դաշն ընդլայնելու և “հավաստիության” նոր, կեղծ պատկեր ստանալու համար:

Նշեմ, որ 2018թ. նոյեմբերին Ալիևի կողմից հաստատվել է «Azerskay»-ի միջոցով տիեզերական հետախուզության իրականացման 2019-22թթ. պետական ծրագիրը, որում ներառված ևս երկու այլ սպուտնիկներ նախատեսված են հեռուստառադիոկոմունիկացիոն խնդիրների համար: Դրանց կառավարման կենտրոնները տեղադրված են Բաքվում և Նախիջևանում:

Կարծում եմ ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանի կողմից հարց բարձրացվի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության տարածքի օրբիտրալ համատեղ զոնդաժի համար: Այն նոր հնարավորություն կստեղծի առաջին հերթին հրադադարի խախտման պատճառների մոնիտորինգի և միջազգային հետաքննության հավաստի մեխանիզմների ներդրման առումով: Փաստացի Ադրբեջանն, իր գործիքակազմում, հնարավոր համարում է հակամարտության սահմանագծերում և հարևան պետության տարածքում տարատեսակ գործունեության վերաբերյալ, տիեզերական հետազատության տվյալների հրապարակումները:

Հետևաբար, Հայաստանին ոչինչ չի խանգարում, հակամարտության խաղաղ կարգավորման, շփման գծում օպերատիվ վերահսկողության և մոնիտորինգի շահերից ելնելով առաջ քաշել ՌԴ, ԱՄՆ կամ Ֆրանսիայի համատեղ համապատասխան զոնդաժի իրականացման համար: Դրա իրավաքաղաքական հիմքը հենց 2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ձեռքբերված Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են:

Նշեմ, որ ժամանակին ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ում, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի ղեկավարությամբ մշակվել է համապատասխան նախագիծ, որն այսօր արդեն հնարավոր կլինի կիրառության մեջ մտցնել ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո: Հիմնավորումն այն է, որ Ադրբեջանն արդեն իսկ տիեզերական զոնդաժի տվյալների հրապարակմամբ աղավաղում է հակամարտության էությունը, և կարող է կեղծ տեղեկությունների տարածմամբ վտանգավոր էսկալացիայի տանել հակամարտության գոտին: Ուստի անհրաժեշտ է իրականությունը ֆիքսող մոնիտորինգ և օրբիտրալ զոնդաժի այլընտրանքային տվյալներ»։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ