Последние новости

Փաշինյան․ Ճիշտ են անում, որ պարգևավճար են ստանում

ՀՀ նախարարներն ու կառավարության անդամները ճիշտ են անում, որ պարգևավճար են ստանում։ Նրանք պարգևավճար են ստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։ Facebook սոցցանցում ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետը` անդրադառնալով պարգևավճարների թեմային։

«Մեր նախարարներն ու կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։ Դա նաև ժողովրդի պատիվն է, քանի որ կարևոր է` ինչպես է վերաբերվում գործատուն իր ծառային։ Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում կան նախարարներ, որոնք 100-300 000 դրամ պարգևավճարների կարիքն ունեն»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` առաջին անգամ է պատմության մեջ նման բան կատարվում, որ նախարարն ու մարզպետը թալանով չեն զբաղվում և պարգևավճարի կարիք ունեն։

Նշենք, որ Փաշինյանն այսօր այցելել էր Գեղարքունիքի մարզ` ծանոթանալու տեղում կատարվող շինարարական աշխատանքներին։ Վարչապետն ասում է, որ երբ այսօր ծանոթանում էր կատարված աշխատանքներին, ինքն իրեն հարց էր տալիս` այսքանից հետո որևէ մեկը պետք է ասի` ինչո՞ւ են նախարարներն ու մարզպետները պարգևավճարներ ստանում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ