Последние новости

Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդները հատուցման կոչ են հղել Թուրքիային

Սևրի դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական քաղաքական կազմակերպությունները հայ ժողովրդին հատուցման կոչ են ուղղել Թուրքիային: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնական կայքը:

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Սևրի Դաշնագրի ստորագրության 100-ամյակի առիթով` նախաձեռնել է դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական միությունների հետ համատեղ հայտարարության հրապարակում, որը ներկայացված է ստորև.

«Սևրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում է Հայոց Ցեղասպանության արդար հատուցումը, այն ստորագրվել է Առաջին Համաշխարհային պատերազմից հետո 1920-ին Փարիզի խաղաղության վեհաժողովի ընթացքում Դաշնակից ուժերի և Թուրքիայի միջև:

Հիմք ընդունելով այն բանաձևը, որը միաձայնությամբ ընդունվել է Երևանում Ընկերվարական Երիտասարդական Միջազգային Միության (ԸԵՄՄ/IUSY) համաշխարհային խորհրդի ժողովին (2015), որը դատապարտում է Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը.

Մենք` Սևրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրավահաջորդ պետությունների ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններս, վերահաստատում ենք Սևրի պայմանագրի կարևորությունը և կոչ ենք անում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման քայլեր և սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը:

Մենք համոզված ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջև փոխվստահություն և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ միջոցն է:

Հայտարարությունը ստորագրված է հետևյալ երիտասարդական կազմակերպությունների կողմից.

Բելգիա – Երիտասարդ սոցիալիստներ

Բելգիա – Սոցիալիստ երտասարդների շարժում

Թուրքիա – Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երիտասարդական

Իտալիա – Երիտասարդ դեմոկրատներ

Լեհաստան – Երիտասարդ սոցիալ դեմոկրատների միություն

Խորվաթիա – Խորվաթական սոցիալ դեմոկրատական երիտասարդներ

Կանադա – Կանադայի նոր դեմոկրատական երիտասարդներ

Հայաստան – ՀՅԴ երիտասրդական – ՀՅ Դաշնակցության երիտասարդական միություն

Հունաստան – Համահունական սոցիալիստական շարժում – ՊԱՍՈԿ երիտասարդական

Հնդկաստան – Երիտասարդ քվեարկողների կուսակցություն

Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն – Մակեդոնիայի սոցիալ դեմոկրատ երիտասարդներ

Նոր Զելանդիա – Նոր Զելանդիայի երիտասարդ լեյբորիստներ

Չեխիա – Երիտասարդ սոցիալ դեմոկրատներ

Պորտուգալիա – Երիտասարդ սոցիալիստներ

Սերբիա – Ազատություն և արդարություն կուսակցության երիտասարդներ

Սլովենիա – Սոցիալ դեմոկրատականների երիտասարդական ֆորում

Ֆրանսիա – Սոցիալիստ երիտասարդների շարժում»:

lragir.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ