Սահմանափակումների փոփոխություն դիմակ կրելու կանոններում
Հրապարակվեց պարետի նոր որոշումը արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված Հայաստանի ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների և կանոնների վերաբերյալ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
Կատարվել են հետևյալ առանցքային փոփոխությունները։
Վերաբացվել են՝
- Հանրակրթությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից
- Բուհական կրթությունը․ սեպտեմբերի 1-ից առկա ուսուցմամբ հաճախելու են միայն բակալավրիատի 1-ին կուրսերը, մնացածի մասով՝ իրականացվելու է հիբրիդային (հեռավար տեսական և առկա գործնական պարապմունքներ) եղանակով ուսումնական գործընթաց
- Ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով։ Միաժամանակ, դեռևս պահպանվում են սահմանափակումները արտադպրոցական սպորտային, արվեստի և մշակութային խմբակների մասով
- Գրադարանները
- Թանգարանները
- Մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնք պետք է անցկացվեն բացառապես բացօթյա տարածքներում։
Սահմանվել են կանոններ՝
- Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտի
- Գրադարանների և թանգարանների
- Թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային միջոցառումների
- Օդանավակայանների և օդային ուղևորափոխադրումների համար։
Այսուհետ դիմակ կարող են չկրել՝
- Հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ
- Հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները։
Կատարվել են փոփոխություններ հանրային սննդի ոլորտում գործող կանոններում, այդ թվում՝
- Թույլատրվել է բացառապես բացօթյա տարածքներում կենդանի երաժշտության հնարավորությունը
- Մեկ սեղանի շուրջ թույլատրվում է մինչև 8 անձի նստեցում՝ նախկին 5 անձի փոխարեն։
Որոշումն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով, տեղեկացնում է Newsarmenia.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 14:39
Министр обороны Саудовской Аравии принц Халид бин Салман провел тайную встречу с президентом США Дональдом Трампом и другими ключевыми должностными лицами в Белом доме, чтобы обсудить усилия по деэскалации с Ираном. Об этом заявили источники Fox News.
-
2025-07-04 14:35
По итогам обысков в «Ташир групп» арестованы четыре человека, сообщает «Свобода».
-
2025-07-04 14:31
95 лет назад в этот день, 4 июля 1930 года, в армянском городе Ленинакан (ныне Гюмри) родился советский актер театра и кино, театральный режиссер, Народный артист СССР Фрунзик (Фрунзе Мушегович) Мкртчян. У актера было два имени: Мгер (так его звали дома) и Фрунзик, которое ему дал отец в честь известного полководца Михаила Фрунзе.
-
2025-07-04 14:29
Президент США Дональд Трамп заявил о недовольстве положением дел в урегулировании на Украине и выразил мнение, что во время разговора с российским лидером Владимиром Путиным не смог достичь прогресса. Об этом он сказал в беседе с журналистами.