Փաշինյանը նոր գլխավոր խորհրդական ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Վաղարշակ Հարությունյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական», - գրված է վարչապետի որոշման մեջ։
աղարշակ Հարությունյանը 1999-2000 թթ-ին ՀՀ պաշտպանության նախարար է եղել։ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նրա և այդ ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև մեծ կոնֆլիկտ էր սկսվել։ Տեղեկանալով ահաբեկչության մասին` Հարությունյանը հրահանգել էր փակել Երևան տանող ճանապարհները, Քոչարյանը դա որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն։
2002-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նա աստիճանազրկվել էր։ Սակայն 2019-ի օգոստոսին նախագահ Արմեն Սարգսյանը Քոչարյանի այդ հրամանագիրը ուժը կորցրած էր ճանաչել, և Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը վերականգնվել էր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-23 19:42
Тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян предупредил об угрозе процессу международного признания Геноцида армян и диаспоре.
-
2024-04-23 19:29
C площади Республики Еревана стартует традиционное факельное шествие, посвященное 109-й годовщине Геноцида армян в Османской Турции.
-
2024-04-23 19:12
Граждане во главе с предстоятелем Тавушской епархии ААЦ, архиепископом Багратом Галстаняном пытаются перекрыть дорогу, ведущую от Айрума к КПП Баграташена. Однако находящиеся там многочисленные полицейские силы не позволяют этого.
-
2024-04-23 19:10
Член Союза добровольцев "Еркрапа" Араик Гарибян вышел из рядов этой организации. Об этом он сообщил в соцсети.