Последние новости

ՎԻՎԱ-ՄՏՍ-Ի ՀԱՇՎԵԿՇՌԻ ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԲՋՋԱՅԻՆ ՀԱՄԱՐԻՑ

Վիվա-ՄՏՍ-ը ուրախ է տեղեկացնել, որ այժմ Ռուսաստանի «ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն», և «Տելե2» բջջային օպերատորների բաժանորդները Վիվա-ՄՏՍ-ի՝ իրենց մտերիմների և հարազատների բջջային հեռախոսահամարի հաշվեկշիռը կարող են հեշտությամբ լիցքավորել ռուսաստանյան համարից՝ ընդամենը մեկ հպումով, ցանկացած պահի:

Ի դեպ, մինչեվ 2020թ. հոկտեմբերի 1-ը (ներառյալ) «ՄՏՍ»-ի համարից լիցքավորման դեպքում լիցքավորող բաժանորդը ստանում է գումարի 10% քեշբեք: Առաջարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

«ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն», և «Տելե2» օպերատորների բաժանորդները կարող են լիցքավորել Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշիվը իրենց բջջային հեռախոսից՝ ուղարկելով հետևյալ SMS հաղորդագրությունը՝ 3116 կարճ համարին՝ հետևյալ ձևաչափով.

37494XXXXXX 100,

կամ՝

374_ _XXXXXXX 100

որտեղ՝

37494XXXXXX-ը լիցքավորվող հեռախոսահամարն է, 100-ը` լիցքավորման գումարը (նշվում է ռուբլիով)

Ծանոթություններ

- Լիցքավորման գումարն ուղարկվում է Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հաշվեկշռին:

- Արտարժույթի փոխարկումն իրականացվում է փոխանցման պահին Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի փոխարժեքով:

- Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդի հիմնական հաշվեկշռին գումարի փոխանցման ժամանակ գանձվում է միջնորդավճար՝ փոխանցվող գումարի 3.5% չափով:

- Գումարի լիցքավորում ասելով՝ պետք է հասկանալ համապատասխան գումարի ծառայությունների ստացման իրավունքի փոխանցում: Փոխանցված գումարը չի կարող ստացվել դրամական միջոցների ձևով:

- Կանխավճարային բաժանորդների համար վավերականության ժամկետը կախված է լիցքավորման գումարի չափից:

- Լիցքավորման գումարը նշվում է ռուբլով, որպես ամբողջ թիվ՝ առանց բացատի, կետի կամ ստորակետի՝ սկսած 20 ռուբլուց մինչև 10000 ռուբլի:

-«ՄՏՍ», «ՄեգաՖոն», «Բիլայն» և «Տելե2» օպերատորների բաժանորդները ստանում են պատասխան SMS հաղորդագրություն օպերատորի կողմից: Ի պատասխան հաղորդագրության՝ անհրաժեշտ է համաձայնություն տալ հաշվից նշված գումարը գանձելու համար: Դրանից հետո բաժանորդը ստանում է լիցքավորումը հաստատող հաղորդագրություն, ինչպես նաև ծառայության դիմաց գանձված վճարի մասին տեղեկացնող հաղորդագրություն:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Вартан ПОГОСЯН: «ВЛАДЫКА ВАЗГЕН, ПОСМОТРИТЕ, КАК ВАШЕ БЛАГОСЛОВЕНИЕ ПУСТИЛИ ПОД НОГИ И РАСТОПТАЛИ!»
    2025-06-04 10:38

    «Архиепископ Вазген Мирзаханян 27 апреля в Эстонии помолился с премьером Армении у алтаря, благословил его программы и похвалил за устремления в ЕС и мирную повестку, – пишет на своей странице в Фейсбук иподиакон Армянской Апостольской Церкви Вартан Погосян.

  • В ФИОЛЕТОВО ПОСТРОЯТ ДЕТСАД
    2025-06-03 11:16

    В селе Фиолетово Республики Армения прошла торжественная церемония закладки фундамента детского сада для общины молокан. Строительство детского сада проходит в рамках проекта "Россия с вами", который рассказывает иностранным гражданам о деятельности РФ в сфере содействия международному развитию.

  • ДЕНЬ ДЕТСТВА В ДОМЕ МОСКВЫ
    2025-06-02 10:03

    Как спроектировать город будущего? Что такое техника граттаж? И можно ли из простых фруктов приготовить десерт, достойный праздничного стола? Ответы на эти и другие вопросы дети искали не в учебниках или в интернете, а в мастерских, развернувшихся на площадках Дома Москвы в Ереване. Яркая и разноплановая программа под названием «Счастливый день детства» объединила ребят из столичных школ Армении, их педагогов, родителей, а также гостей из России.   Мероприятие, приуроченное ко Дню защиты детей, было организовано Правительством Москвы, Департаментом внешнеэкономических и международных связей города Москвы, Московским домом соотечественника и Домом Москвы в Ереване.

  • Армен ОВАСАПЯН: ФАКТИЧЕСКИ НИКОЛ ДЕЙСТВИТЕЛЬНО ВООБРАЖАЕТ СЕБЯ ПЕРЕВОПЛОЩЕНИЕМ ЦАРЯ ПАПА
    2025-06-02 09:47

    Пример царя Папа, о котором периодически вспоминает Пашинян, для Никола не просто случайное имя, это программный прототип, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Он убежден, что если ко всему, что говорит и делает в последнее время Пашинян, добавить, что «царь Пап также обслуживал интересы «извне» и был «внедрен» для разрушения государства (что он и сделал), то Никол полностью укладывается в логику страдания одержимостью этим персонажем». Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ