Սերժ Սարգսյան. Հայաստանն Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունի
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո հրավիրված առաջին ասուլիսի ժամանակ ասաց, թե ինչպես կպատասխաներ այն հարցին, որը BBC–ի «Hard Talk» հաղորդման ժամանակ հաղորդավարն ուղղել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Լրագրողներից մեկը հիշեցրեց, որ հաղորդավարը Փաշինյանին հարցրել էր` պատրա՞ստ է Ադրբեջանից ներողություն խնդրել հայերի «ռազմական հանցագործությունների համար», և հարցրեց` ո՞րը կլիներ Սարգսյանի պատասխանը։
«Հայաստանն Ադրբեջանից ներողություն խնդրելու որևէ առիթ չունի։ Իսկ ինչի՞ համար Հայաստանը պետք է Ադրբեջանից ներողություն խնդրի։ Ա՞յն բանի համար, որ հայերը, հետևելով օրենքի տառին, փորձում էին խաղաղ ճանապարհով իրականացնել ինքնորոշման իրավունքը, իսկ նրանք հրոսակախմբեր ուղարկեցին` փորձելով զենքով ճնշում գործադրել։ Ադրբեջանից պետք է ներողություն խնդրեի՞նք, որ իրենց կրակակետերը դրել էին բնակավայրերում և իրենց ապահով էին զգում` հրետակոծելով խաղաղ բնակչությանը։ 1992-ին մինչև մայիս օր է եղել` Ստեփանակերտում մինչև 300 արկ է ընկել։ Այդ բանի համա՞ր պետք է ներողություն խնդրեինք»,–ասաց Սարգսյանը։
Նա նշեց` ո՛չ ինքը, ո՛չ էլ իր մարտական ընկերները բարդույթ չունեն ներողություն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ Սարգսյանի խոսքով` ամաչելու ոչինչ չունենք, կամաչեին, եթե հավաքվեին Երևանում և «Ստեփանակերտ–Ստեփանակերտ երգեին»։
Հիշեցնենք, որ BBC–ի «Hard Talk» հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն հարցին պատասխանել էր` ասելով, որ ցանկացած պատերազմ ողբերգությունների շղթա է. այդ իսկ պատճառով Հայաստանն ասում է՝ եկեք մերժենք և հրաժարվենք հակամարտության կարգավորման հարցում ուժի կիրառման ցանկացած հնարավորությունից: Նրա խոսքով` դեռ հարկավոր է ապացուցել, թե ով է իրականում նախաձեռնել և իրագործել վայրագություններ: Նա ասել էր` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերը վայրագության զոհն են, և դա կարող ենք ապացուցել ցանկացած վայրում, ցանկացած պահի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-05-10 21:07
Глава Тавушской епархии Армянской Апостольской церкви архиепископ Баграт Галстанян на митинге в пятницу анонсировал новые акции протеста в столице и областях Армении.
-
2024-05-10 21:02
Глава Тавушской епархии Армянской Апостольской Церкви, архиепископ Баграт Галстанян на митинге заявил, что к воскресенью должны быть подготовлены концепции делимитации границы и повышения системы безопасности страны.
-
2024-05-10 20:39
«Для меня это движение – борьба за армянскую государственность», – заявил Чрезвычайный и полномочный посол РА, доктор исторических наук, профессор Рубен Карапетян во время митинга движения «Тавуш во имя Родины» на площади Республики в Ереване 10 мая.
-
2024-05-10 20:35
11 из 12 подвергнутых приводу сегодня граждан выпущены на свободу, в отношении одного из них возбуждено уголовное дело. Об этом во время митинга на Площади Республики Еревана 10 мая заявил член движения «Во имя Родины», депутат от блока «Армения» Гарник Даниелян.