Последние новости

ԴԱՏԱԿԱՆ ՎՀՈՒԿԱՊԱՐ, կամ ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԼԵԳԻՏԻՄԱՑՄԱՆ ՀԱՋՈՐԴ ԹԵԿՆԱԾՈՒՆ

Ուր որ է ավարտին մոտեցող սահմանադրական աբսուրդի թատրոնը ստիպված է նորից կրկնել արդեն խաղացած գործողությունը. կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը հրաժարվել է առաջադրվել այդ պաշտոնում, քանի որ անիրատեսական է համարում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը։ Հրաժարման պատճառը, նկատեք, ոչ թե այն է, որ իր մասնակցությամբ լեգիտիմացնում է օրինականության առումով ի սկզբանե կասկածելի գործընթացը, որն ընդ որում վիճարկվում է այսօր Եվրոպական դատարանում, այլ այն, որ իշխանության խմբակցությունը նրան չի երաշխավորել ընտրվելու համար անհրաժեշտ 80 ձայները։ Թեպետ, ամեն ինչի մասին՝ հերթականությամբ։

Կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եվ նախագահը թեկնածուներ են առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորների երեք տեղերի համալրման համար, որոնք թափուր են մնացել իմքայլականների կողմից օրինականության առումով բավական վիճելի, խայտառակ սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո։ Բոլոր երեքն էլ հասարակայնությանն այս կամ այն չափով հայտնի իրավաբաններ են, որոնք ունեն գիտական աստիճան, և պրոֆեսիոնալիզմի առումով էլ կարծես թե ամեն ինչ կարգին է։

Այլ հարց է, որ Ավետիսյանի թեկնածությունը իմքայլականներն ու նրանց սատարող «իրավապաշտպանները», ինչպես նաև վերջիններիս կողմից ողջ թափով ներգրավված Սարգիս Քլոյանը՝ մարտի 1-ի զոհերից մեկի հայրը, ընդունեցին բնավ ոչ միանշանակ (նախևառաջ նրա հոր՝ Դավիթ Ավետիսյանի պատճառով, որը 2008-2016 թվականներին նախագահել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատում), սկսելով բաց նամակների շարան գրել համացանցում։ Կողմերը երկար ժամանակ «հաճոյախոսություններ» էին փոխանակում Ֆեյսբուքում, որոնց, կարծես թե, վերջ դրեց Ավետիսյանը, գրելով. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»: Բայց մենք շեղվեցինք։

Կրկնենք, ՍԴ դատավորների բոլոր երեք թեկնածուներն էլ՝ Վահրամ Ավետիսյանը, Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը, հասարակայնությանն այս կամ այն չափով հայտնի իրավաբաններ են, որոնք ունեն գիտական աստիճան, և պրոֆեսիոնալիզմի առումով կարծես թե ամեն ինչ բավական լավ է։ Բայց... ի՞նչ գրողի տարած պրոֆեսիոնալիզմի մասին է խոսքը, եթե ՍԴ դատավորների պաշտոնում առաջադրվելու իրենց համաձայնությամբ այդ մարդիկ փաստորեն արդարացնում ու լեգիտիմացնում են ահա արդեն մեկուկես տարի շարունակվող ամոթալի և խայտառակ իրարանցումը ՍԴ-ի շուրջ, ողջ այդ իրավական վհուկապարն այժմ արդեն ՍԴ-ի ներսում։ Չէ՞ որ ՍԴ դատավորների այդ երեք տեղերը թափուր են մնացել անչափ կասկածելի և օրինականության առումով վստահություն չներշնչող հանգամանքներում։

Մի՞թե այս ամենը բավական հիմնավորված մտավախություններ չի առաջացնում պրոֆեսիոնալ երեք իրավաբանների մոտ։ Մի՞թե այս երեք պրոֆեսիոնալ իրավաբաններին գոհացրել են ՍԴ-ն ցրելու նպատակով դատական իշխանության վրա օրենսդիր իշխանության ճնշման «փաստարկները», որ ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության իրավագիտության ռանդա Վահագն Հովակիմյանը։ Մի՞թե նրանց չի զգաստացրել նույնիսկ այն, որ իմքայլական պրոֆեսիոնալ իրավաբաններից ոչ մեկն իր վրա չի վերցրել նման կասկածելի ու խայտառակ օրինագծեր «հեղինակելու» պատասխանատվությունը։ Որ Սահմանադրության ոսկորները կոտրել հանձն է առել միայն Հովակիմյանը։

Ստացվում է, որ ոչ, հարգարժան պրոֆեսիոնալ իրավաբաններին այդ ամենը, մեղմ ասած, չի զգոնացրել։ Ավելին, նրանք համաձայնել են դառնալ այդ հակասահմանադրական գործընթացի մասը… Եվ հիմա հանկարծ Ավետիսյանը հրաժարվում է առաջադրվել, Ֆեյսբուքում անելով հետևյալ գրառումը. «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի։ Հետևաբար, նման իրավիճակում Ազգային ժողովում 80 ձայն ստանալը համարում եմ անիրատեսական, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու հետագա գործընթացին մասնակցելը՝ աննպատակահարմար»։ Բայց չէ՞ որ այդ ամենը պարզ էր ի սկզբանե, ՍԴ-ի շուրջ մեկուկես տարի շարունակ ծավալվող բոլոր այդ գործընթացները, սկսած Վահե Գրիգորյանի ՍԴ դատավոր ընտրվելուց և իրեն ՍԴ նախագահ հռչակելուց, ամենավառ կերպով վկայում էին այդ մասին, պրն. պրոֆեսիոնալ իրավաբան։ Ինչպեսև, ըստ էության, անթաքույց այն ցանկությունը, որ ներկայիս ՍԴ-ի դատավորը պետք է լինի եթե ոչ հեղափոխական, ապա գոնե յուրային, «սպիտակներից»։ Եվ այդ ամենը չտեսնելու, չհասկանալու համար պետք էր շատ ջանալ

«Մեր պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը: Խնդիր, առանց որի լուծման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել իմ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը», - գրել է Ավետիսյանը Ֆեյսբուքում։ Համաձայնեք, հիմա այդ ամենը գնալով ավելի է նմանվում արդարացման. Արդարացում՝ իշխանության նախաձեռնած սահմանադրական աբսուրդի թատրոնի մասնակիցը դառնալու և դրանով իսկ գործընթացը լեգիտիմացնելու ի սկզբանե սխալ որոշման համար։

Կրկնենք. հրաժարման պատճառն այն չէ, որ իր մասնակցությամբ լեգիտիմացնում է օրինականության առումով ի սկզբանե կասկածելի գործընթացը, որն այսօր վիճարկվում է Եվրոպական դատարանում, այլ այն, որ իշխանության խմբակցությունն իրեն չի երաշխավորել ընտրվելու համար անհրաժեշտ 80 ձայները։ Թե ով կդառնա կառավարության հերթական թեկնածուն, առանձնապես կարևոր չէ։ Կարևորն այլ բան է. իշխանության խմբակցության համար կոնյունկտուրիստը պրոֆեսիոնալից շատ ավելի արժեքավոր է, դա ակնհայտ է։ Ինչպես որ ակնհայտ է և այն, որ ապրիորի չի կարող վստահություն լինել հակասահմանադրական «հեղափոխական» Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների նկատմամբ, որի օրինականության և սկզբունքայնության մասին կարելի է լոկ կռահել…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ