Արմեն Սարգսյան․ Դպրոցական դասագիրք, մեթոդ փոխելն այդքան հեշտ բան չէ
Դպրոցական դասագիրք, մեթոդ, վերաբերմունք փոխելն այդքան հեշտ բան չէ: Այդ գործընթացն անպայման պետք է անցնի երկարաժամկետ հանրային քննարկման և հանրային համաձայնության ճանապարհով։ Նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` մի խումբ մտավորականների հետ հանդիպման ժամանակ։
«Ազգային միասնությունը միայն բանակը չէ, միայն մշակույթը չէ, այլ նաև այն դասագիրքը, որով երեխային սովորեցնում ենք։ Եթե ազգային միասնություն չունենք, թե մեր երեխային ինչ ենք սովորեցնում, այդ դեպքում ինչպե՞ս կարող ենք մշակույթի կամ բանակի ոլորտում ունենալ համաձայնություն։ Պետք է շատ զգույշ վերաբերվենք մշակութային, պատմական արժեքներին»,–ասել է նախագահը։
Ներկայացնելով իրենց մտահոգությունները կրթական ծրագրերի չափորոշիչների վերաբերյալ՝ մտավորականներն ընդգծել են կրթության, ազգային նկարագրի և ազգային արժեքների կարևորությունը: Սարգսյանն ասել է, որ կրթությունը որևէ երկրի և հատկապես Հայաստանի զարգացման հիմնական շարժիչն է, և կրթական համակարգը մեր հանրային կյանքի ամենազգայուն մասերից մեկն է:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև հայոց լեզվի խնդրին, կարևորել պետական ուշադրությունը և հոգածությունը լեզվի նկատմամբ, լեզվի անաղարտությունը պահպանելը, գրագետ խոսելն ու գրելը: Սարգսյանը շեշտել է նաև արևմտահայերենի պահպանության առաջնահերթությունը, ինչպես նաև բարբառների կարևորությունը՝ նշելով, որ դրանք մեր լեզվի հարստությունն են:
Հանդիպմանը ներկա են եղել գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը, գրականագետ Դավիթ Գասպարյանը, նկարիչ Սամվել Սևադան, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, լրագրող Էդիկ Անդրեասյանը, գրող, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 16:38
Очередное обострение политических отношений России и Азербайджана может иметь для последнего весьма неприятные экономические последствия в нефтегазовой сфере, где Азербайджан давно и плотно сотрудничает с Россией, получая существенные выгоды от такого партнерства. Об этом пишет «Торговля без границ».
-
2025-07-02 16:37
Я совершенно не вижу необходимости лишать российские телеканалы возможности вещания на территории Республики Армения. Об этом в беседе с журналистами в Национальном Собрании заявил 2 июля оппозиционный депутат, член Республиканской партии Армении Айк Мамиджанян.
-
2025-07-02 16:35
Защитник прав человека Анаит Манасян отреагировала на ситуацию вокруг Армянской Апостольской церкви и призвала власти на законодательном уровне обеспечить условия, при которых церковная община самостоятельно определяет состав своего руководства, внутренние правила, содержание своих догматов, структуру общины и методы назначения церковных иерархов. Об этом говорится в заявлении Манасян.
-
2025-07-02 16:33
Официальный представитель МИД России Мария Захарова посоветовала россиянам, находящимся в Азербайджане, или планирующим поездку в эту страну, учитывать текущую обстановку.