Մեկնարկել է Ամուլսարի պահապանների մեծ ակցիան Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ի պաշտպանություն Ամուլսարի՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, ջերմուկցիները և հարակից համայքների բնակչներն ավտոերթով հասել են Երևան։
Միաժամանակ, Ազատության հրապարակում հավաքվել են մի խումբ բնապահպաններ՝ Երևանից, որոնք նույնպես շուտով կմիանան ջերմուկցիներին։
Բնապահպաններն իրենց մոտ ունեն թմբուկներ և պաստառներ՝ ««Ամուլսար ասելիս ծնկներս դողում են» ՀՀ կառավարություն», «Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պիտի ճանաչենք», «Մենք ենք մեր սարերը ու կողքի մանր-մունր քարերը» գրություններով։
Նշենք, որ ակցիայի վայրում կենտրոնացված են նաև ոստիկանական ուժեր։
Ամուլսարի պահապանները հայտարարել են, որ այսպիսով սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների մեծ շղթայի։
«Ժամանակն է, որ կառավարությունը ցուցաբերի քաղաքական կամք և վերջակետ դնի Ամուլսարի հոշոտման ծրագրին։ Ամուլսարում մետաղական բաց հանք շահագործելը արգելելու հիմքերը շատ են և բազմաշերտ։ Հակիրճ նշենք նաև , որ վարչապետը հրապարակավ խոստացել է, որ Էլարդ ընկերության մոնիթորինգի արդյունքները հիմք են հանդիսանալու որոշման կայացման համար։ Ժամանակն է խոստումները կատարելու»,- ասվում է նրանց տարածած հաղորդագրությունում։
Հայկական բնապահպանական ճակատը հայտարարել է, որ իրենք Երևանում նույնպես կմիանան ակցիային, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.