Անտառները կվերականգնվեն, և նոր աշխատատեղեր կստեղծվեն
«Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է 2019 թվականին Հայաստանի ներկայացրած հայտը, որի արդյունքում շուտով ՀՀ-ին կտրամադրվի 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
«Մենք կարևորում ենք միջազգային ֆինանսական հոսքերի ուղղումը բնապահպանական տարբեր ծրագրերի իրականացմանը, քանզի համաշխարհային էկոհամակարգը միասնական ու ամբողջական օրգանիզմ է, ու այդ օրգանիզմի առողջ ու կենսունակ լինելու համար խիստ անհրաժեշտ է միասնական ջանք ու ներդրում»,- գրել է նա։
Նախարարն ընդգծել է, որ ծրագիրը լուծում է ոչ միայն կենսական նշանակության բնապահպանական խնդիր, այլ իր մեջ պարունակում է ոչ պակաս կարևոր սոցիալական տարր. արդյունքում՝ համայնքներում կստեղծվեն հարյուրավոր աշխատատեղեր։
Ծրագիրը կիրագործվի ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18.7 մլն ԱՄՆ դոլար (ներառյալ 10 միլիոն ԿԿՀ, ևս 5.9 միլիոնը կհատկացնի Կառավարությունը), տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-09 16:44
Арестованный властями Армении российский предприниматель и меценат Самвел Карапетян подал в суд на проправительственного блогера Романа Багдасаряна, требуя опровержения и выплаты 6 миллионов драмов.
-
2025-07-09 16:37
Парламент Арцаха организовал слушания по вопросу социальных программ для вынужденно перемещённых арцахцев. Об этом сообщило телевидение Арцаха.
-
2025-07-09 16:36
Последователи Армянской Апостольской Церкви со всего мира сформировали Всеармянский совет по защите Армянской Церкви. В распространенном Советом заявлении, в частности, отмечается:
-
2025-07-09 16:33
Следственный комитет возбудил уголовное дело после взрыва артиллерийской мины на военном полигоне в Армении. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь ведомства Кима Авдалян.