Լավրով. ՌԴ-ն աշխատում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ
Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընկերների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Труд» թերթին տված հարցազրույցում։
Լավրովը նշել է, որ ակնկալում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումը։ Այդ ուղղությամբ աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մեր գործընկերների հետ համատեղ։
Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հուլիսյան սահմանային հակամարտությունը 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ ամենախոշոր խախտումն է: ՌԴ ԱԳ նախարարը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 26 տարիների ընթացքում առաջին անգամ դաշտային հրետանու, ականանետների և հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ինտենսիվ մարտեր են ընթացել ոչ թե Լեռնային Ղարաբաղի շփման գծում, այլ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի հատվածում:
Ինչպես նշել է Լավրովը, Ռուսաստանի ԱԳՆ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն այդ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարության հետ։ Արդյունքում ռուսական ակտիվ միջնորդությամբ դուրս են եկել, թեև ոչ առաջին փորձից, հրադադարի ռեժիմի հուլիսի 16-ից», – ընդգծել է նա, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.