Թուրքիան որոշել է մզկիթի վերածել ևս մեկ հին բյուզանդական տաճար
Թուրքիայի իշխանությունները որոշել են մզկիթի վերածել ևս մեկ հին բյուզանդական տաճար։ Երկիրի նախագահ Էրդողանի հրամանի համաձայն՝ Խորայի վանական համալիրի Ամենափրկչի եկեղեցին վերածվելու է մզկիթի։
Նախագահի հրամանում նշվում է, որ եկեղեցին փոխանցվել է Կրոնի գործերով վարչության (Diyanet) ենթակայությանը և վարչության ստեղծման ու պարտականությունների մասին օրենքի 35-րդ հոդվածի համաձայն բացվելու է մուսուլմանական ժամերգությունների համար, փոխանցում է Official Gazette-ը։
Այս քայլը նախաձեռնվել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համանման որոշումից կարճ ժամանակ անց։
Խորայի Սուրբ Ամենափրկչի տաճարը, որը գտնվում է Ստամբուլի Ֆաթիհ շրջանում, կառուցվել է 4-րդ դարում որպես վանական համալիրի մաս։ Այն մզկիթի է վերափոխվել 1453 թվականին քաղաքը օսմանների կողմից գրավելուց հետո մոտ 50 տարի անց։ 1945 թվականին կառավարության որոշմամբ այն վերածվել է թանգարանի։
Եկեղեցու կարգավիճակը փոխելու մասին որոշումը հարցեր է առաջացնում այն կապակցությամբ, թե ինչ է լինելու դրա ընդարձակ բյուզանդական խճանկարների և որմնանկարների հետ։ Այս տաճարը ևս համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.