Բժիշկները թույլ չեն տվել Նավալնիին տեղափոխել Գերմանիա
Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ բժիշկները նրա վիճակը համարել են տեղափոխման ոչ ենթակա:
Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, որոշումը կայացվել է Մոսկվայից ժամանած մասնագետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ: Նրանք ասել են, որ Նավալնին շարունակում է մնալ կայուն ծանր վիճակում:
Մինչդեռ Յարմիշը Twitter-ում գրել է, որ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի (ԿԴՊ) ղեկավարի վիճակն անկայուն է:
Նավալնին գտնվում է Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:
ԿԴՊ-ում կարծում են, որ փորձել են թունավորել իրենց առաջնորդին: Հիվանդանոցից հայտնել են, որ թունավորումը վարկածներից մեկն է:
Ուսումնասիրությունների արդյունքների համաձայն, բժիշկները Նավալնու մոտ չեն հայտնաբերել ինսուլտի, սրտի կաթվածի կամ վարակի ախտահարումների, ներառյալ կորոնավիրուսի նշաններ:
Ինչպես արդեն հայտնել էինք, Գերմանիան այսօր առավոտյան կոմայի մեջ գտնվող հիվանդներին տեղափոխելու համար սարքավորումներով հագեցած հատուկ բժշկական ինքնաթիռ է ուղարկել Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին Բեռլին բուժման տեղափոխելու համար: Ռուսական կողմը տվել էր բոլոր անհրաժեշտ թույլտվությունները՝ Ռուսաստանից Նավալնիին տեղափոխելու համար: Նշվում էր, սակայն, որ տեղափոխման որոշումը կկայացվի բժշկական խորհրդակցությունից հետո, տեղեկացնում է Panorama.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 14:30
Премьер-министр Армении Никол Пашинян отжег по полной. В своей борьбе с Армянской Апостольской церковью (ААЦ) он дошел до стадии открытой войны и снова оскорбил и католикоса всех армян Гарегина II вместе с другими церковными иерархами, пообещав лично возглавить борьбу против них.
-
2025-07-08 14:14
Правоохранители изъяли 37 рабочих документов из главного офиса ЗАО "Электрические сети Армении". Об этом журналистам заявил председатель совета директоров компании, племянник Самвела Карапетяна Нарек Карапетян.
-
2025-07-08 14:13
Общественно-политического деятеля Гагика Царукяна пригласили в Антикоррупционный комитет. Об этом сообщили источники Armenia Today.
-
2025-07-08 14:12
То, что пишет и делает нынешний правитель, является настоящим терроризмом против собственной страны и ее граждан.