Մեկնարկեց «Ծիրան» տոնակատարությունների շարքը
Մոսկվայի բնակիչները բազմազգ «Ծիրան» տոնակատարության ընթացքում ծանոթացել են հայկական մշակույթին։ Լուրը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Ամենամյա բազմազգ տոնակատարության բացումը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին՝ ВДНХ-ի №68 «Արմենիա» տաղավարի մոտ։ Այն Ռուսաստանի մայրաքաղաքի էթնոմշակութային օրացույցի կարևոր իրադարձություններից մեկն է դարձել։
Դեսպան Վարդան Տողանյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ ավանդաբար անցկացվող «Ծիրան» տոնակատարությունը Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին ծանոթացնում է հայկական մշակույթին և հայ ժողովրդի ավանդույթներին, ինչպես նաև ազգամիջյան համաձայնության և միջմշակութային փոխգործակցության խորհուրդ ունի։
Տողանյանը նաև շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և Մոսկվայի քաղաքային իշխանություններին՝ տոնի անցկացման համար։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Մոսկվայի քաղաքային Դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի Ազգային քաղաքականության և միջտարածաշրջանային կապերի վարչության ղեկավար Վիտալի Սուչկովը և այլք:
Տոնական ծրագրի շրջանակում Մոսկվայի և ՌԴ այլ շրջանների երաժշտական համույթները կպատմեն իրենց ժողովուրդների մշակույթի, արվեստի, ավանդույթների և ժամանակակից կյանքի մասին։
Տեղի կունենա մինի-ֆուտբոլի խաղ՝ «Ծիրանե գնդակ» խորագրով, կանցկացվեն բազմաթիվ վարպետության դասեր, «Արևելյան բազար» ցուցահանդես-տոնավաճառը, շախմատի և նարդու մրցաշարեր, հնարքների շոու և այլն։
«Ծիրան» տոնակատարությունը կազմակերպում է «Մոսկվայի հայերի միությունը»՝ ՌԴ նախագահին կից Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Մոսկվայի կառավարության և Ազգերի հարցերով դաշնային գործակալության աջակցությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 19:43
Комиссия по регулированию общественных услуг Армении отклонила предложение ЗАО "Электрические сети Армении" об увеличении инвестиционной программы на 2025 год в рамках долгосрочного плана на 2018–2034 годы. Решение было принято на заседании регулятора.
-
2025-07-08 19:41
По делу о предполагаемом принуждении к участию сотрудников "Электрических сетей Армении" в митингах следствие провело обыски по 20 адресам. СК возбудил дело в отношении троих граждан. Об этом заявила пресс-служба СК.
-
2025-07-08 19:40
В Баку состоялось очередное заседание "суда" по "делу" бывшего госминистра Нагорного Карабаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна.
-
2025-07-08 19:37
Диаспора шокирована и возмущена риторикой властей Армении в отношении Армянской Апостольской святой Церкви и считает, что она требует осуждения. Об этом в Первопрестольном св. Эчмиадзине заявил в интервью Sputnik Армения предстоятель армянской епархии Канады, епископ Абгар Овакимян.