Последние новости

Կարգավորիչը Caucasus Online-ին պատին է սեղմել Ադրբեջանի պատճառով

Վրաստանի ազգային կոմունիկացիոն հանձնաժողովը կարող է վրացական «Caucasus Online» ինտերնետ-պրովայդերին ստիպել, որ վերադարձնի ադրբեջանցի գործարարին վաճառած 49 տոկոս բաժնետոմսերը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ազգային կոմունիկացիոն հանձնաժողովը: Սակայն Հայաստանը պետք է զգոն լինի և կարողանա դիվանագիտության միջոցով դառնալ այսպես կոչված կոնսորցիումի անդամ, որը կարգավորում է ընկերության գործունեությունը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտի փորձագետը, որը չցանկացավ հրապարակել իր անունը։

Հայտնի դարձավ, որ ազգային կոմունիկացիոն հանձնաժողովը 6-րդ անգամ տուգանել է «Caucasus Online»-ին և նույնիսկ սպառնացել պատժամիջոցներով:

Բանն այն է, որ ընկերությունը խախտել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքը, որի համաձայն` 5 և ավելի տոկոս բաժնետոմսերի վաճառքի դեպքում պետք է տեղեկացնի կարգավորիչ մարմնին և գործողությունների վերաբերյալ համաձայնություն ստանա նրանից։

Հանձնաժողովի կայքում նշված է, որ ընկերության առաջին նախազգուշացումը եղել է 2019 թվականի հոկտեմբերին: «Caucasus Online»-ը պետք է խախտումները վերացներ մինչև նույն տարվա դեկտեմբերի 3-ը։ Ընկերությունը չի կատարել կարգավորիչի պահանջը: Այս անգամ նրան տուգանել են 270 հազար լարիով (մոտ 90 հազար դոլար)։ Ազգային հանձնաժողովը տոկոսները վերադարձնելու համար ընկերությանը մինչև սեպտեմբերի 20-ը ժամանակ է տվել։

Այդ պայմանները չկատարելու դեպքում կարգավորիչը մտադիր է պատժամիջոցներ կիրառել, օրինակ` նշանակել ժամանակավոր կառավարիչ, որը հոգ կտանի, որ հանձնաժողովի բոլոր պահանջները կատարվեն: Կարգավորիչի ներկայացուցիչն օժտված կլինի անսահմանափակ իրավունքներով։

Միաժամանակ հանձնաժողովը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է, որ ընկերությունը տուգանվել է բաժնետոմսերի մի մասն առանց հանձնաժողովի գիտության վաճառելու համար, ինչը Վրաստանի գործող օրենսդրության խախտում է:

Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա հանձնաժողովից նշում են, որ դա կոլեկտիվ մարմին է, և համապատասխան որոշում կկայացվի ապագայում: Եթե հանձնաժողովն այնուամենայնիվ լիազոր անձ նշանակի, ապա դա կարտացոլվի հանձնաժողովի որոշման մեջ։

Ի՞նչ կտա դա Հայաստանին

Հայ փորձագետի կարծիքով` նույնիսկ նման խիստ հայտարարությունների ֆոնին «Caucasus Online» ընկերությունը կարող է պարզապես պայմանավորվել կարգավորիչի հետ: Գործը չի հասնի դատարան, կնշանակվի ժամանակավոր կառավարիչ, որը ֆորմալ առումով կլուծի բոլոր հարցերը։ Իրականում ոչինչ չի կարող փոխվել։

«Ես չեմ կարծում, որ ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր։ Ամենայն հավանականությամբ, կարգավորիչը ժամանակավոր կառավարիչ կնշանակի, որի հսկողության տակ բաժնետոմսերը (խոսքը 49 տոկոսի մասին է) կվերադարձվեն», - ասել է փորձագետը։

Սակայն «Caucasus Online»-ը կարող է պայմանավորվել կարգավորիչի հետ և իր բաժնետոմսերը մեկ օր կամ մեկ շաբաթ անց կրկին վաճառել նույն մարդուն, բայց արդեն պաշտոնապես և օրենքի տառին համապատասխան:

Փորձագետը վստահ է` հակասությունները այս փոխզիջումային լուծմամբ էլ կավարտվեն։ Նրա խոսքով` խաղին պետք է միանա նաև Հայաստանը։ Հայկական կողմը պետք է աշխատի հանձնաժողովի, նախարարության և Վրաստանի կառավարության հետ, որպեսզի բաժնետոմսերը չվերավաճառվեն։

«Դրան կարող է խանգարել վրացական իշխանությունների ստեղծած կոնսորցիումը, որը կվերահսկի ընկերության գործողությունները։ Կոնսորցիումին պետք է միանա նաև հայկական կողմը», - ասաց նա։

«NewTelco Georgia» ընկերության տնօրեն Գեորգի Գոտոշիան էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այժմ դժվար է որևէ բան կանխատեսել։ Նա առաջարկում է սպասել կարգավորիչի սահմանած ժամկետին։

Ավելին, Գոտոշիան չի բացառում, որ հարցը կարող է լուծվել դատարանի միջոցով, քանի որ բոլոր կողմերը կպաշտպանեն իրենց իրավացիությունը։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա վստահաբար նշեց, որ այս ամբողջ իրավիճակը չի ազդի ինտերնետի որակի վրա և չի հանգեցնի ոլորտի կոլապսի:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ