Եվրոպական տարածաշրջանի հայկական ԶԼՄ-ների խմբագիրները կքննարկեն աշխատանքային առկա մարտահրավերները
Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը հերթական առցանց քննարկումը կանցկացնի, այս անգամ եվրոպական տարածաշրջանի հայկական լրաջվամիջոցների խմբագիրների մասնակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին համակարգող խորհրդից:
Առցանց քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով` 19:00-ին: Քննարկման թեման է՝ «Հայկական լրատվամիջոցների առջև ներկա պայմաններում առկա դժվարությունները և դրանց դիմագրավման միջոցները»: Քննարկմանը մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհուրդը տարածաշրջանային առցանց խորհրդակցություններ անցկացնելու որոշում է կայացրել փետրվարի 29-ից մարտը 1-ը Անթիլիասում կայացած նիստի ընթացքում: Առաջին առցանց քննարկումը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, որը նախատեսված է եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գործող հայկական լրատվամիջոցների խմբագիրների համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.