Իոաննիսյան. Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը որոշեց բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում նախատեսել, որ՝
– Սահմանադրական և Վճռաբեկ դատարանները կմիավորվեն մեկ ատյանի մեջ։
– ՀՀ յուրաքանչյուր դատարան լիազորված կլինի իր վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշում կայացնել։
Մոդելի մանրամասները խորապես դեռ չեն քննարկվել։ Ստեղծվելիք դատարանը երևի կկոչվի «Գերագույն»: Դեռևս հստակ չէ նաև այդ դատարանի ձևավորման կարգը, հնարավոր պալատների բաժանումը, միջազգային պայմանագրերի սահմանադրականության գնահատման պարտադիրությունը, ինչպես նաև բոլոր դատարանների կողմից՝ իրենց վարույթում քննվող գործի շրջանակներում օրենքի սահմանադրականության վերաբերյալ որոշման կայացման կարգն ու հետևանքները:
Երկար մտածելուց ու այլ ՀԿ-ների հետ քննարկելուց հետո որոշեցի կողմ քվեարկել այս որոշմանը: Հավատացած եմ, որ փոփոխության վերջնական ընդունման դեպքում արդարադատությունը և, մասնավորապես, սահմանադրական արդարադատությունը ավելի հասու և արդյունավետ կդառնա», տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 21:19
Член Совета по защите прав арцахцев Артак Мкртчян объявил сидячую забастовку на Площади Свободы.
-
2025-07-12 21:08
Пятидесятиметровый флаг Арцаха развернули перед началом митинга на площади Свободы в центре Еревана.
-
2025-07-12 21:05
Совет по защите прав арцахцев провёл акцию на площади Свободы в Ереване, требуя от властей Армении комплексных решений проблем перемещенных из Нагорного Карабаха граждан. Один из членов Совета, Апрес Маргарян, заявил, что правительство ограничилось мерами косметического характера и не ответило на ключевые запросы.
-
2025-07-12 21:01
Часть азербайджанских рейсов Баку — Нахчыван переведена на новый маршрут полетов через воздушное пространство Армении, сообщают азербайджанские СМИ. Отмечается, что теперь они «преодолевают на 100 км армянского неба меньше, чем раньше».