Անահիտ ՄԱՆԱՍՅԱՆ․ ԵՍ ԴԵՄ ԵՄ
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հաձնաժողովը 8 կողմ և 7 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշել է բարձրագույն դատական ատյանները միավորելու և Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում: Արժևորելով հեղինակների կողմից ներկայացված առաջարկը՝ դեմ եմ քվեարկել վերջինիս՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Կարծում եմ, որ ցանկացած ֆունդամենտալ փոփոխության պատշաճ իրացում ենթադրում է լուրջ մարդկային, մասնագիտական, նյութական և այլ ռեսուրսի ներգրավում ու կենտրոնացում:
Ավելին, ֆունդամենտալ փոփոխությունը նաև հոգեբանական հենք է ենթադրում: Այդ է պատճառը, որ նման փոփոխությունը կարող է հաջողել սոսկ մի դեպքում՝ եթե վերջինիս հիմքում ընկած են արժանահավատության լրջագույն աստիճան ունեցող, կոնկրետ, հստակ և ամբողջական հիմնավորումներ և դրանց վրա հիմնված՝ տեսանելի սահմանադրական անհրաժեշտություն:
Ավելին, ֆունդամենտալ փոփոխության առնչությամբ ցանկացած որոշում պետք է հիմնված լինի առկա խնդիրների, առաջարկվող լուծումների և հնարավոր ռիսկերի գնահատման ու դրանց միջև պատշաճ հավասարակշռություն գտնելու հանգամանքի վրա: Ներկայացված հիմնավորումները ինձ մոտ չեն ձևավորել այն մասնագիտական տպավորությունը, որ առկա է նշված հիմնարար փոփոխությունն իրականացնելու սահմանադրական անհրաժեշտություն՝ հիմնված վերոգրյալ չափանիշների վրա:
Ակնհայտ է, որ Հայաստանի արդարադատության, այդ թվում՝ սահմանադրական արդարադատության համակարգը ունի զարգացման և կատարելագործման անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, հարցադրմանը մասնագիտական տեսանկյունից մոտենալու պարագայում դա հնարավոր է իրականացնել նաև սահմանադրական արդարադատության գործող մոդելի շրջանակներում։ Մնացյալ մասնագիտական հիմնավորումները կներկայացնեմ սահմանված ընթացակարգի շրջանակներում:
Անահիտ Մանասյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-12 15:58
Как стало известно, жалобу на решение о заключении под стражу архиепископа Микаэла Аджапахяна рассмотрит судья Апелляционного уголовного суда Ваче Маргарян. Как известно, судья-исполнитель пожеланий властей Масис Мелконян 28 июня удовлетворил ходатайство следственного органа и отправил Микаэла Аджапахяна на 2 месяца за решетку. Тот же судья принял аналогичное решение в отношении другого архиепископа, лидера "Священной борьбы" Баграта Галстаняна. Оба архиепископа обвиняются в подготовке теракта и подстрекательствам к массовым беспорядкам. Однако, вернемся к судье Маргаряну. Следует отметить, что имя этого судьи стало известно широкой общественности с 2018 года, после первого суда по делу Роберта Кочаряна, состоявшемуся 28 июля. Тогда суд впервые принял решение об его аресте.
-
2025-07-12 10:54
Член фракции "Мать Армения" в Совете старейшин Еревана, адвокат Заруи Постанджян бьет тревогу: судья ереванского суда общей юрисдикции (резиденция Шенгавит) Аршак Матевосян арестовал мать троих детей, младшему из которых всего 8 месяцев, на 3 месяца. В беседе с "ГА" Заруи Постанджян выразила твердую уверенность, что для столь сурового решения по делу, по которому молодая женщина изначально проходила свидетелем, у судьи не было никаких мало-мальски весомых оснований.
-
2025-07-10 18:27
10 июля началось с сообщений об обысках в домах членов АРФ "Дашнакцутюн". С утра пораньше силовики в масках ворвались в дом к депутату от фракции "Айастан" Гегаму Манукяну. Как сообщил Манукян, целью маски-шоу стал его сын Тарон, которого СНБ-шники задержали, изъяв при этом телефон его отца, несмотря на то, что последний пытался объяснить им, что он - депутат НС РА, и их действия незаконны.
-
2025-07-08 14:27
8 июля Высший судебный совет объявил свое решение в отношении Масиса Мелконяна: ему объявлен выговор – самое мягкое из четырех видов дисциплинарных наказаний, которым подвергаются судьи.